«Յարխուշտա» խաղանք կամ հանրաքվե պարեցնենք, տնտեսությունն էլ՝ իրեն-իրեն... կաճի

Այսօր, արդեն աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր ըմբիշների, ծանրորդների և այլ մարզիկների դրամական խրախուսման հարցի վրա (ի դեպ, խրախուսելի մոտեցում է, ինչ կառավարություն էլ լինի) վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլի «երազանքների գիրկն» ընկավ: Դե, կհիշեն շատերը. այն, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թիվը պիտի ոչ այն է Եվրոպայի, ոչ այն է՝ աշխարհի չեմպիոն դառնար կամ գոնե՝ եզրափակիչ հասներ: Չլինի, չլինի, գոնե՝ բրոնզե մեդալներին հասնի:

Առհասարակ հայրենի հեռուստաեթերային լրատվամիջոցներին, հատկապես՝ կառավարության քարոզչամեքենայի ներկայացուցիչներ Հ1-ին ու «Ազատությանը» պետք է հորդորել, որ հնարավորինս հաճախ ցուցադրեն վավերագրական, ճանաչողական ֆիլմեր: Հիմնականում այն հաշվարկով, որ վարչապետն այդ ֆիլմերը դիտելու է: Կարող են անգամ անվանական նախազդ (անոնս) հաղորդել:

Այ, այն օրը Նիկոլ Փաշինյանը մի նման ֆիլմից իմացել էր, որ 1970-ականներին, մեր «Արարատ» լեգենդար թիմի հաղթանակներից հետո, ինչպես նկատել է Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանը, հանրապետության ձեռնարկությունների արտադրողականությունն աճում էր: Հասկանալի է, իհարկե, մարդիկ հաղթանակից ոգևորված, բարձր տրամադրությամբ ու հավեսով էին աշխատում, ավելի շատ արտադրանք էին տալիս այդ ուրախության ալիքի վրա:

Նիկոլ Փաշինյանի ընկալումն էլ է հասկանալի՝ մարզական հաղթանակներն ու հաջողությունները կոգևորեն ժողովրդին...

Հա, բայց մեր ժամանակներում, որպեսզի ինչ-որ բանի արտադրողականությունը բարձրանա, արտադրություններ են պետք: Հեռավոր 1970-ականներին Հայկական ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում զարգացած արդյունաբերության ու գիտության, քիմիական նաև՝ ռադիո-էլեկտրատեխնիկական արդյունաբերության երկիր էր: Բայց դա այլ «կինո» է ու անցյալ:

Հիմա, կներեք, առավելապես՝ զբոսաշրջություն է և հանքարդյունահանում, մի քիչ էլ՝ գյուղատնտեսություն, գումարած՝ ծրագրավորում: Իսկ եթե տնտեսության կառուցվածքը մի քիչ էլ «բացես», կպարզվի անցած տարվա 7 տոկոսանոց աճի մեջ աններելիորեն բարձր է ավտոխլամի ներկրման ու ղումարբազական «ծառայությունների» տեսակարար կշիռը:

Վարչապետ Փաշինյանի խոսքից հասկացվեց նաև, որ ռազմավարություն է մշակված... մինչև 2050 թիվը 25 օլիմպիական ոսկի, շախմատի աշխարհի չեմպիոնի թագ շահելու և, դե ֆուտբոլն էլ ասվեց: Չէ, հանուն ճշմարտության, նկատեմ, գոնե տեսական ընկալումն այն բանի, որ տնտեսությունը պիտի դինամիկ աճի, որպեսզի մարզական նվաճումներ լինեն, կա: Համենայն դեպս, նման մի նախադասություն էլ կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը:

Տնտեսության, ուրեմն, դիմանիկ աճ, ասում եք: Եվ ինչպե՞ս է այն դինամիկ աճելու: «Տնտեսական հեղափոխության» «իրքայլական» ընկալումո՞վ: Հետհեղափոխական շրջանում քանի՞ հարյուր կամ միլիարդ դոլարի արտաքին ներդրումային հոսք է եղել: Եղե՞լ է, թե՞ երկրի տնտեսությունը նարդրումային քաղց է ապրում: Քանի՞ ՆՈՐ աշխատատեղ է բացվել և ո՞ր ոլորտներում: Քանի՞ ՆՈՐ արտադրություն է հիմնվել:

Արտագաղթը դադարե՞լ է, և հայության զանգվածային ներգա՞ղթ է սկսվել:

Ի դեպ, 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերից Հայաստանի հավաքականը ձեռնունայն վերադարձավ՝ առանց ոսկե մեդալի: Բայց այդ տարիներին Հայաստանի տնտեսությունը դինամիկից էլ մի բան ավելի էր աճում: Հետո, իհարկե, այդ մեդալային բացը լրացվեց:

Հա, ու ո՞նց է տնտեսությունը դինամիկ աճելու մի երկրում, որտեղ տնտեսության գլխավոր պատասխանատուն օրումեջ կա՛մ «շոու է անում», կա՛մ «շոուի մեջ է ընկնում»:

«Յարխուշտա» խաղա՞նք, թե՞ անտեղի «հանրաքվե» պարացնենք: Այ, դրանից տնտեսությունը կատաստրոֆիկ աճելու է: Հաստա՛տ: Որ մի հատ էլ բանկային գաղտնիքը հեչ արվի, է՛լ ավելի է աճելու: Մի այլ կարգի:

Արդեն այնքան է աճել, որ Երևանի խեղճ ավագանին չի կողմնորոշվում՝ առաջ մետրոյի 5 նոր կայարան շահագործման հանձնելու ծրագի՞րը հաստատի, թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը՝ 500 նորագույն ավտոբուսներով հանդերձ, թե՞ վերելակներն ընդարձակի: Այնքան է աճել, որ աղբահեռացումը ոչ թե անցյալ դարի 70-ականների ԶԻԼ-երով է իրականացվում, այլ...

Դուք օրումեջ միտինգ արեք, պրեմիաներ տվեք, տնտեսությունն ավելի արագ ու ավելի դինամիկ կաճի: Օլիմպիական մեդալներն էլ երկնքից կարկուտի նման կթափվեն: Մինչև 2050 թիվն ընդամենը մի 30 տարի է մնացել:

Արմեն Հակոբյան

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am