Վիտալի Բալասանյանը պետք է հաղթի, որովհետև ինքը ծաղրածուներին չի ենթարկվում. ազատամարտիկ (video)

Քաղաքացիական կյանքում գնդակահարությունն արգելված է, բայց բանակում պետք է այն լինի, ինչպես որ կա շատ երկրներում։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ազատամարտիկ Շահե Աճեմյանն՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում մահացության դեպքերի աճին։

Ազատամարտիկի խոսքով՝ բանակում սպանության դեպքերը նորություն չեն, բայց նման մասշտաբի՝ մեկ ամսվա մեջ 13 մահվան դեպք, սա աննախադեպ է․ «Դրդապատճառները շատ են․ հասարակության սխալները հասնում են բանակ, հեղափոխական երիտասարդներ են հայտնվել, որոնք տարբերվում են մյուսներից։ Մի բան պարզ է՝ բանակում պետք է օրենքներ փոխվեն»։

Հաղորդման մյուս հյուրի՝ քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանի գնահատմամբ՝ բանակում ավելի շատ պետք է խստություն լինի, քան քաղաքացիական կյանքում․ «Պոպուլիստական քայլերը, որոնք արվում են բանակում, օրինակ՝ զինվորներին հեռախոսներ բաժանելը հանգեցնելու է ինքնասպանությունների։ Զինվորը պետք է հոգեբանորեն կտրվի ընտանիքից ու գնա ծառայության»։

Հոգեբանի համոզմամբ՝ զինվորի՝ հեռախոսի միջոցով մշտական կապն ընտանիքի, ընկերների, ընկերուհու հետ բերելու է էմոցիոնալ էգլեկտիկ վիճակի, ինչի արդյունքում ինքնասպանության դեպքերն աճելու են․ «Մենք այսօր ոչ թե բանակ ենք զարգացնում, այլ փափկասունության շեմն ենք բարձրացնում բանակում։ Էսօր մենք ի՞նչ ենք անում՝ բանակում «մամայի պայմաններ ենք» ստեղծում ու հետո ուզում ենք, որ զինվորը սահման պահի՞»։

«Մեր տարածաշրջանում շատ կարևոր է, որ զինվորը հասկանա՝ ինչ է նշանակում հող պահել։ Մենք ի վերջո պետք է գիտակցե՞նք, թե՞ ոչ, որ մենք ունենք ագրեսոր թշնամիներ, որոնք ոչ միայն խոսում են Արցախի մասին, այլև՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի»,- այսպիսի կարծիք է հայտնել ռազմական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Գևորգ Գևորգյանը նշում է, որ պետք է զինվորին սովորեցնել այնպես, որ ինքը հասկանա՝ ինչ է նշանակում ինչ-որ ժամանակ զրկված լինել հարմար պայմաններից։

Դիտարկմանը՝ ինչպիսի՞ սպայական կազմ ունենք, Գևորգ Գևորգյանը նշել է․ «Մենք ունենք կրթված, հաղթանակած սպայական կազմ, զինվոր, ազատամարտիկ, ի վերջո՝ հաղթանակած բանակ։ Մենք զենք վերցրինք ու պայքարեցինք այն ագրեսոր թշնամու դեմ, որն ուզում էր մեզ ոչնչացնել»։

 

դիտվել է 26749 անգամ
Լրահոս
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am