Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կապ նա ունի «Ֆլեշի Բարսեղի» հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։

Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը: Նշված է, որ 2009-2011թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգեւատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ եւս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:


Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ:

Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։ Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել եւ շահել են իրենց ուսման վարձերը։ Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։

Այսինքն, Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,- պատասխանեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1827 անգամ
Լրահոս
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am