Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի

hraparak.am

Այսօր կառավարության դիմաց մի տղամարդ մոտեցել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին ու առաջարկել «բալկոնից վայր նետել» նրա զոքանչին։ Ալենի զոքանչը, ինչպես գիտեք, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն է, որը համատեղության կարգով և ճակատագրի բերումով ԱԺ փոխնախագահի զոքանչն է, ում ձեռքը կրակն է ընկել փեսան, նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։

«Հրապարակը», իր ոճին հավատարիմ, պարբերաբար քննադատում է իշխանություններին, որի մաս է կազմում Ալեն Սիմոնյանը։ Ու եթե նախկինում մեր քննադատությունները դուր էին գալիս ներկայիս իշխանություններին, որոնք առաջ ընդդիմություն էին, ապա հիմա հենց մի թթու խոսք ենք գրում, ով գիտի՝ հարձակվում են Ալենի վրա ու նրան մեղադրում «Հրապարակի» գրած «թարախ» հոդվածների մեջ։ Դե, հիմա, խեղճ Ալեն, արի ու էս ամենի տակից դուրս արի։ Արի բացատրի, որ այդ նույն «Հրապարակը» ժամանակին իրենց ակտիվորեն պաշտպանում էր ու էլ ավելի ակտիվ քլնգում Սերժին ու սերժականներին։ Դրա համար էլ այսօր Ալենը, ինչպես երևում է տեսանյութից, հայտնվում է անհարմար իրավիճակում՝ դե, հո չի՞ հաստատելու քաղաքացու անկեղծ մտադրությունը, որ պետք է ցած նետել իր զոքանչին, որն այսօր «պատուհաս» է դարձել իր ու իր թիմի գլխին։

Բայց ես լուծումը գտել եմ՝ փորձելով օգնել մեր փեսա Ալենին։ Առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի զոքանչի հարցն էլ, Հրայրի հարցի նման, դնել հանրաքվեի։ Ի՞նչ վատ կլինի, թող հանրությունը որոշի՝ ուզո՞ւմ է, որ Ալենի զոքանչին «բալկոնից վայր նետենք», թե՞ չի ուզում։ Թող մի 3.5 միլիարդ էլ դրա վրա ծախսենք։ Էդ «չուժոյ» Հրայր Թովմասյանի վրա էդքան փող կծախսեք, որ իմանաք՝ պե՞տք է նա մնա ՍԴ նախագահի աթոռին, թե՞ ոչ, Արմինե Օհանյանի «հարցով» չե՞ք ծախսի։ Հատկապես, որ էդքան հարազատական կապեր ունի Արմինեն նոր իշխանությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի գործընկերն է, միասին են երկար տարիներ աշխատել, պայքարել, իրար մեջքի կանգնել, կռիվ են տվել նախկին «բիրտ ու թալանչի» իշխանությունների դեմ։ Այդ նույն Փաշինյանը նաև Արմինեի թոռնիկներից մեկի սիրելի քավորն է, և, ի վերջո, Արմինեն հեղափոխական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանի հալալ-զուլալ զոքանչն է, ես կասեի՝ զոնքաջը։ Հիմա հարց՝ Արմինեն չկա՞ էդքան, որ նրան «բալկոնից վայր նետելու» հարցն էլ մի քանի միլիարդով դնենք հանրաքվեի։ Ի դեպ, որ այս հարցը դրվի հանրաքվեի, ես՝ որպես «Ալենի զոքանչի թերթի» աշխատակից, դեռևս չեմ կարոզ վստահ պնդել՝ «Այո՞» կասեմ իմ խմբագրին «բալկոնից վայր նետելու» հարցին, թե՞ ոչ։ Նախնական կարող եմ ասել՝ «եսի՞մ»։

Ի վերջո, ի՞նչ գիտենք, գուցե իսկապես ճ՞իշտ է նրան բալկոնից ցած նետելը, հատկապես, որ էլ ասող չի լինի ինձ՝ «հերիք է ստատուս գրես ֆեյսբուքում, նյութ գրի դրա փոխարեն» (հենա՝ գրում եմ)։ Կամ գուցե Հրայրից ազատվելու նման սա՞ էլ ռազմավարական նշանակության հարց է, որի համար ոչ մի բանի առջև չի կարելի կանգ առնել։ Գուցե երկիրը հենց դրանից հետո՞ միայն ոտքի կկանգնի, կաշխուժանա, անթիվ-անհամար ներդրումները կհոսեն, մարդիկ ավելի երջանիկ կդառնան։ Թեպետ՝ իմքայլականները հաստատ դրանից ավելի երջանիկ կզգան իրենց։ Ի վերջո, թող ժողովուրդը որոշի՝ Հայաստանը պե՞տք է ունենա ազատ մամուլ, ինչիպսին ժամանակին, երբ ընդդիմադիր էր, ղեկավարել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թե՞ մեզ պետք է «Հայլուրի» Հայաստան։ ընդ որում, TV5-ի «Հայլուրի» մասին չէ խոսքը, այլ Սերժի ու Ռոբերտի թվերի «Հայլուրի», որը հիմա էլ այլ անվան տակ, ի դեպ, շարունակում է գործել։

դիտվել է 3167 անգամ
Լրահոս
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am