Նոր մանրամասներ. ովքեր են հրավիրված Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան խնջույքին
Լրատվամիջոցներից մեկը այսօր լուր տարածեց, որ փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ հարսանյաց խնջույքն անցկացվելու է ՙՙԿլոդ Մոնե՚՚ ռեստորանում: Չնայած նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, սակայն հրավիրված են ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներ, «Քառյակ մեդիա» ընկերության ղեկավար կազմը, մի շարք իրավապաշտպաններ, Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին զույգը մեկնել էր Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցել նրանց նշանադրությունը։