Հեղափոխությունն այդպես էլ չմոտեցավ ցմահ դատապարտվածներին. Զարուհի Մեջլումյան

 Հրապարակը գրում է. 

Երբ 2018 թ․ ապրիլ-մայիսյան հեղափոխությունը նոր-նոր էր հաղթանակել, շատերը վստահ էին, որ այն մտնելու է կալանավայրեր՝ ցմահ ազատազրկվածների խցեր։ Նման լավատեսություն, նախևառաջ, ունեին ցմահ դատապարտվածներն իրենք։ Անցած 1․8 ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ վաղաժամկետ ազատազրկման ինստիտուտից պետք չէ հեղափոխական, անգամ արմատական փոփոխությունների սպասելիքներ ունենալ։ Այս ընթացքում հարյուրից ավելի ցմահ դատապարտյալներից ընդամենը 2-ն են վաղակետ ազատվել․ 2018-ին ազատ արձակվեց 1996-ից ԱՄՆ-ում ազատազրկման մեջ գտնվող Կարեն Օգանեսյանը, նրան վերագրված է երկու անձի սպանություն: Իսկ այս տարվա հունվարի 24-ին էլ ազատ արձակվեց Աշոտ Մանուկյանը, ով նույնպես իր պատիժն էր կրում 1996 թվականից՝ մեղադրվելով և դատապարտվելով երեք զինծառայողի սպանության համար:

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Մեջլումյանն ասում է, որ եթե նախկինում այս ինստիտուտի հարցում տաբու կար, ապա հիմա ահավոր մեծ զգուշավորություն է՝ պայմանավորված տուժողների հանգամանքով։ «Մի դեպքում մեքսիկացի տուժողներ էին, և նրանց մեր տեղեկատվությամբ չեն էլ իրազեկել, մյուսն էլ՝ ծնողները ներել էին։ Սա էր ողջ գաղափարաբանությունը, և բոլոր չափանիշները համապատասխանեցվում են սրան»,-ասում է իրավապաշտպանը՝ նշելով, որ Հայաստանում կա հոդվածային խտրականություն՝ Քրօր․-ի 104 հոդվածի 2-րդ մասով՝ ցմահ դատապարտյալների հետ կապված։


Զարուհի Մեջլումյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը մշտապես իր որոշումներում դիրքորոշում է արտահայտել, որ ցմահների վաղաժամկետ ազատումը չպետք է պայմանավորված լինի տուժողների հանգամանքով։ Այնինչ, այս դեպքում պետք է հաշվի առնել, թե անձը որքանով է պատժի կրման ժամանակ սոցիալականացվել։

Ավելին՝ Զարուհին ասում է, որ իրենց ներքին կարգով ասվել է՝ գնացեք, տուժողների հետ լեզու գտեք։

Մեջլումյանի ամփոփմամբ՝ մենք հետդարձ ենք կատարում դեպի նախնադարյան համայնական կարգեր, որը չուներ դատական համակարգ, պետական համակարգ։

«Եվ եթե սա է, ապա էդ դեպքում ի՞նչ նպատակ ունի մարդկանց տանել, 25 տարի պահել․․․․ այսինքն՝ պետությունը չկատարի իր պարտականությունները, մարդիկ այնտեղ տասնյակ տարիներով ամեն ինչից զրկված լինեն։ Երբ մահվան դատապարտվածների հուշերը կարդում ես, հասկանում ես, որ այնտեղ գոյատևման խնդիր է ընդամենը եղել, էլ ուր մնաց մարդն իրեն մի փոքր լավ զգա, մի միջոցառման մասնակցի»,-ամփոփում է իրավապաշտպանը։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am