Հերթական ականը ներդրումային միջավայրի տակ

 

Ի թիվս իմ նախորդ հրապարակումներում նշված «ականների», այն է՝ բանկային գաղտնիքի և անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները, հաջորդ խնդրահարույց հարցը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված՝ անցումային արդարադատության շրջանակներում, առանց դատարանի որոշման կամ վճռի, գույքի բռնագանձման հարցին է վերաբերում։ Խոսքը գնում է հիսուն միլիոն դրամը գերազանցող կամ ավելի պակաս արժեքով գույքի մասին։ Այս առնչությամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անվերապահորեն կարելի է կասկածի տակ առնել, գոնե վերջին տասնամյակներում անձանց առնվազն 70-80 տոկոսի կողմից նոր ունեցվածքի ձեռքբերման հիմնավորվածությունը կամ «օրինականությունը»։

Ինչ խոսք, ամենևին հակված չեմ մտածելու, որ չկա անազնիվ ճանապարհով կամ կոռուպցիոն գործարքների միջոցով հսկայական ունեցվածքի տեր դարձած հանրության մի շերտ։ Միանգամայն բնական է, որ պետք է աշխատանք տարվի այդպիսի ցցուն հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, սակայն դա պետք է արվի օրենքի շրջանակներում, իսկ գործող օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է: Եթե նույնիսկ առանձին դեպքերում գործող օրենքները այդպիսի հնարավորություն չեն ընձեռում, ապա նախ և առաջ պետք է մտածել, թե արժե արդյոք ենթադրյալ կամ առերևույթ արդյունքի հասնելու նպատակով վտանգի տակ դնել երկրի ներդրումային ապագան։


Պետք է նկատի ունենալ նախ և առաջ այդպիսի նախաձեռնությունների հետևանքով հարուցվող անկայունությունը և բացասական սպասումները, այն ազդակները, որոնք զգում են գործող և պոտենցիալ սեփականատերերը։ Ակնհայտ է, որ մեր փոքր երկրում թանկարժեք կամ ոչ այնքան թանկարժեք գույք ձեռք բերելու համար բավարար գումար վաստակելը հեշտ գործ չէ։ Երևանի կենտրոնի շքեղ կամ թանկարժեք գույքի գնորդների զգալի մասը արտերկրում՝ հիմնականում ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն են և եթե անկեղծ լինենք, ապա պարտավոր ենք (նկատի ունեմ իշխանությունները) բացահայտել ոչ միայն ՀՀ-ում ապրող և երկրի քաղաքացիներին պատկանող գույքի, այլ նաև «դրսում» բնակվողների կողմից ձեռք բերված գույքի գումարների ծագման օրինականությունը։ Ահա այստեղ է, որ չեն երևում այն հսկտակ սահմանները, թե մինչև ուր, որ սահմանը կարելի է հասնել թվարկված երեք օրենսդրական նախաձեռնությոնների կիրառման արդյունքում։ Համենայն դեպս դրանց տրամաբանությունը կամ դրա բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ընդունվելու և օրենքներ դառնալու դեպքում դրանք երաշխավորելու են առաջիկա տարիներին տնտեսության մեջ ընդհանրապես՝ և ավանդատուների ու ներդրողների մոտ՝ մասնավորապես, անկայունության և անորոշության զգացումներ ու սպասումներ։ Հայաստանից նույնիսկ հարյուրավոր անգամ զարգացած ու հզոր երկրները, դիցուք Միացյալ թագավորությունը կամ Մեծ Բրիտանիան, երբեք չի հրաժարվում այնտեղ հոսող <<անհայտ ծագման>> կապիտալից, իսկ կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ կա գաղտնիություն, պաշտպանվածություն և կայունություն։ Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակներում ՀՀ-ում հիմնական օտարերկրյա ներդրումներն իրականացվել են անշարժ գույքի շուկայում։ Թող ներեն ոլորտի մասնագետները, ես այստեղ նկատի չունեմ ենթակառուցվածքների ոլորտի ներդրումները (էներգետիկա, հեռահաղորդակցություն, տրանսպորտ, հանքարդյունաբերություն և այլն), քանի որ այդ ոլորտներում ներդրումներն ուղղակի են եղել՝ գլխավորապես առկա ենթակառուցվածքները կամ ակտիվները մի սեփականատիրոջից մյուսին անցնելու միջոցով, և եթե դրանք եղել են շահութաբեր ու գրավիչ, ապա ինչ խոսք, իրականացվել են նաև լրացուցիչ ներդրումներ։
ՀՀ-ում կապիտալիզմի ձևավորումը սկսվել է 1991թ-ի անկախության հռչակումից հետո։ Հանրահայտ փաստ է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել, այսպես կոչված, «վայրի» ընթացակարգերով, նախկին համաժողովրդական սեփականության՝ ոչ այնքան ազնիվ բաշխման ճանապարհով, սակայն այն տեղի է ունեցել, փաստ է, և ունենք այն՝ ինչ ունենք։ Սա հարկ է նշել, որովհետև պարզ չէ, մշուշոտ է, հստակ չէ այն սահմանը, թե մինչև որտեղ են պատրաստվում հասնել իշխանությունները։ Չի հստակեցված կամ չի հայտարարված այն գիծը կամ սահմանը, որից այն կողմ այլևս չի կարելի անցնել, իսկ սա ևս մեկ ապացույց է կամ հարուցիչ է անկայունության սպասումների։ Այս ճանապարհով «անշեղորեն» առաջ շարժվելու դեպքում առողջ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները որևէ էտապում անխուսափելիորեն ձեռնամուխ են լինելու սեփականության վերաբաշխման անհրաժեշտությանը, իսկ դա իսպառ կոչնչացնի ՀՀ-ի նկատմամբ ներդրումային հետաքրքրության որևէ նշույլ անգամ։ Կապիտալի նախասկզբնական կուտակման «վայրի փուլեր» անցել են աշխարհի շատ ու շատ երկրներ, սակայն, այսպես կոչված, «արդարության» հասնելու համար նրանց մեծ մասը որդեգրել է շատ ավելի «փափուկ» տարբերակներ։ Մասնավորապես՝ կապիտալի ներման կամ համաներման սկզբունքը։ Հակառակ դեպքում, եթե իշխանությունները նույնիսկ այս փուլում ձեռնպահ մնան նշված նախաձեռնությունները կյանքի կոչելուց, միևնույն է անվստահության ու անկայունության բացասական սպասումների սերմերը արդեն սկսել են ծլարձակել։ Այսպես կոչված կապիտալիզմի արշալույսին՝ 1990-ական թվականներին, մոտ տասը տարի որպես պետություն, որպես ներդրումային միջավայր, մենք ունեցել ենք մի անվիճելի առավելություն, այն է՝ դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգված՝ էժան և չափազանց որակյալ արդյունաբերական (և ոչ միայն) աշխատուժ, սակայն ցավոք, դա չօգտագործվեց և այսօր այլևս հպարտանալու համար շատ բան չունենք։ Այս պայմաններում ինչով կարող է երկիրը հրապուրել պոտենցիալ ներդրողներին, չհաշված՝ արդեն նշված ենթակառուցվածքային և հանքարդյունաբերական շահութաբեր ոլորտները։ Մեր կարծիքով, նախ և առաջ կառավարությունից պահանջվում են լուրջ ջանքեր ներդրումների համար հստակ ճանապարհային քարտեզներ մշակելու ուղղությամբ և հատկապես այն ոլորտներում, տնտեսության այն ճյուղերում, որոնք կտան առավելագույն հավելյալ արժեք, մինչդեռ այդպիսի քայլեր առայժմ չեն երևում։ Իհարկե կոչերը նույնպես կարևոր են, սակայն ներդրողներին կոչերով դժվար է հրապուրել՝ նույնիսկ եթե այդ կոչերն ուղղված են հայկական սփյուքին։ Այս ամենը էմոցիոնալ քայլեր են և կարող են ընդամենը ինչ որ էմոցիոնալ շարժառիթներ ստեղծել, իսկ քանի դեռ չկան ռացիոնալ պատկերացումներ ու քայլեր, մեր կարծիքով, պետք է առնվազն ձեռնպահ մնալ անկայունություն, անորոշություն հրահրող ու հարուցող քայլերից ու նախաձեռնություններից, իսկ ժամանակակից աշխարհը նման է հաղորդակից անոթների, երբ մի մասում ճնշումը հանգեցնում է կապիտալի արտահոսքին դեպի մեկ այլ՝ ավելի ապահով վայր։ Եվս մեկ կարևոր հանգամանք․ եթե տնտեսությունում նախ և առաջ չեն խրախուսվում ներքին ներդրումները, ապա արտաքին ներդրողներին սպասելը միամտություն է։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղ․խորհրդի անդամ, տ․գ․թ․, դոցենտ, Հ․Լ․Ֆարմանյան

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am