Ո՞ւր է նայում Ազգային անվտանգության ծառայությունը

Լևոն Քոչարյանը փետրվարի 16-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` ԱԱԾ ուշադրությունը հրավիրելով Kethy Jan կեղծանունով «թունդ հայրենասեր» ֆեյքի բացահայտ սադրիչ հրապարակման վրա, որով սա, թաքնվելով միայն վերջին մեկուկես ամսում Բանակում գրանցված զոհերի թիկունքում, Նիկոլի զոմբիներին քսի էր տալիս ճաղերի հետևում «փակված» Ռոբերտ Քոչարյանի, նրա «միջոցով»` Արցախի և արցախահայության վրա.

«Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արցախի կառավարությանը անմեղ զոհերի դիմաց... Ետ բերել սահմանից բոլոր երեխեքին... Այս ամենը արվում է միտումնավոր ռոբի ՀՐԱՄՆՈՎ (վրիպակը մերը չէ.-Լ.Պ.) որպիսի սևացնեն ներկա իշխանությունը ու վերջնական տապալեն այն... Մենք թույլ չենք տա Մեր Երեխաների Արյան Գնով ռոբը իր Սև գործն անի... Ժողովուրդ ուշքի եկեք չեք տեսնում թե ղարաբաղյան կլանը ինչա անում... պարզապես ազգովի ոտքի կանգնենք ու պատասխանատվության ենթարկել տանք այդ ԹՈՒՐՔ տականքներին»... Հրապարակման տակ պատկերված են Վիտալի Բալասանյանը, Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը` թուրքական ֆեսերով, արյան բծերով պատած։

Սա համարելով Հայաստան-Արցախ հակասություններ հրահրելու անթաքույց փորձ և սպառնալիքմեր ազգային անվտանգությանը՝ Լևոն Քոչարյանն ԱԱԾ-ին կոչ էր արել «հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում», և հույս հայտնել, որ «կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտների կիրառման», որովհետև «նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»։

ԱԱԾ-ը, ինչպես գիտեք, «հարկ եղած դեպքում» (երբ վարչահրամայապետ Փաշինյանին «սե՛նց» պետք է), կայծակի արագությամբ բացահայտում ու բերման է ենթարկում «օբյեկտին»։ Հունվարի առաջին կեսին, տոնական իրարանցումից ուշքի չեկած, մաստեր-կլաս ցույց տվեց`ни отходя от кассы տեղորոշելով ու վնասազերծելով Դիանա Հարությունյան ֆեյք օգտատիրոջ անունից Նիկոլի մասին (նախագահ Թրամփին իրանցի գեներալին գնդակահարելու առթիվ իբր շնորհավորելու թեմայով) ապատեղեկատվություն տարածած անձին, դեռ մի բան էլ` կապեց երկրորդ նախագահի հետ։

Այս դեպքում որևէ արձագանք չեղավ։ Վստահաբար չի՛ էլ լինի. շա՜տ զբաղված են` փնտրում են սատանային ու սատանայի հետ «համագործակցող որոշ շրջանակների» կապերը։ Իսկ որ ավելի վատ է` Հայաստանի և Արցախի միջև թշնամանք հրահրելը հե՛չ խնդիր չեն համարում։ Այլապես ավելի վաղ անդրադարձած կլինեին այդ հարցին ու մի քրեական գործ էլ հհշական «Չորրորդ իշխանություն» թերթի փետրվարի 13-ի համարում տեղ գտած սուտ մատնության դեպքի` «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի» հրապարակման առնչությամբ կհարուցեին, որի հեղինակը ոմն Հեթում Մարտիրոսյան է (հիշեցնենք` սա այն թերթն է, որ տարիներ առաջ իր առաջին էջում`ուղիղ «ճակատին», պատկերել էր Հայաստանը և Արցախը, որ օձի պես փաթաթվել է Հայաստանին ու խեղդում է)։

Այս մասին, իհարկե, շատ է խոսվել. վերնագիրն ինքնին խոսուն է` աղաղակում է իր փոխարեն, բայց դա ոչինչ է`տեքստի համեմատ, որտեղ հոդվածագիրը, բացի թափանցիկ ակնարկներից («Հարցնող լինի` ինչո՞ւ են բոլորը զոհվում հենց Ղարաբաղում։ Դա ի՞նչ ագրեսիա է հայաստանցի զինվորի հանդեպ։ Էս ի՞նչ չհայտարարված պատերազմ է հայաստանցի զինվորի նկատմամբ»), շատ կոնկրե՛տ անանուն մեղադրանքներ են ներկայացված «ղարաբաղցի դավադիրներին»։

Օրինակ` «Ինչ-որ մեկը Ղարաբաղում արդեն տեղը տեղին համը հանում է», «Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում։ Էդ մարդուն կանչեք Ղարաբաղ կամ դուք եկեք Հայաստան և փորձեք հասկանալ` ի՞նչ խնդիր կա ձեր միջև, հատկապես ի՞նչը չեք կիսում, որ մեր տղաներով եք ուզում կիսել։ Այդ տղաները մարդկային կյանքեր են, դրանք մսացու չեն։ Այդ զոհերը ձեր կոնկրետ անվտանգությունն են, նրանց որ սպանում եք, հետո ումո՞վ եք խոսելու տարածաշրջանում ամենակայացած բանակի մասին»։

Կամ` «Փաշինյանը մեծ-մեծ խոսում է սրան կամ նրան ասֆալտին փռելու մասին։ Հայաստանցի զինվորներ են «մատաղ» լինում Ղարաբաղում, իրեն դա հետաքրքիր չէ՞։ Ի վերջո մեծ հաշվով դա իր կռիվն է, կարծես թե Ղարաբաղում իրեն չընկալելու պատճառով են մեր տղաները «ինքնասպանվում»։ Ինչու՞ ոչ մեկին մինչև հիմա ասֆալտին չի փռել։ Մեծ-մեծ խոսելո՞վ է։ Էդ տղաները մեծ հաշվով գնում են կրակի բերան ու էդ կրակը հակառակորդի զենքը չէ, պարզվում է` էդ կրակը Հայաստան-Արցախ հարաբերություններն են, որոնք մեր զինվորի գործը չեն», «Ղարաբաղում հենց ինչ-որ մեկին դուր չի գալիս Փաշինյանը կամ նրա որևէ արտահայտություն, անմիջապես մի դիակ են «հրամցնում»։

Վերջում էլ թե բա` «կներեք, մենք ինչի՞ տեր ենք, որ մեր տղաներին ուղարկենք իրենց համար անհասկանալի ինչ-որ իրականություն, որտեղ զենք բռնողն իրենք են, բայց պաշտպանվելու ոչ մի հնարավորություն», «գեներալիտետը կամ ինչ-որ ուժեր համը կոնկրետ հանում են։ Ու սրանով զբաղվել է պետք։ Եթե Արցախում բավարար ասֆալտ չկա ինչ-որ մարդկանց փռելու համար, այստեղ կգտնվի»։ Եվ ամենակարևորը` «այսուհետև Ղարաբաղ զինվոր ուղարկել պե՞տք է, թե պետք չէ». սա է հրապարակման մեխը` հիմնական ասելիքը, որի համար խզբզվել է այդ սուտ մատնագիրը։

Իսկ ԱԱԾ-ի «վե՛ջը» չէ` թշնամու ջրաղացին առատորեն ջուր լցնող թշնամանքի և ատելության քարոզչության այս «գլուխգործոցը», ոնց տեսնում ենք`մեր անվտանգության երաշխավորներին չի՛ մտահոգում. գլուխները խառն է` նման «մանր-մունր» հարցերով զբաղվելու ո՛չ պետպատվեր ունեն, ո՛չ սիրտ, ո՛չ ժամանակ...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am