«Փետրվարի 25, հերոսի ծնունդ, թե ազգային խայտառակության օր».Արա Վարդանյան

Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ Հայաստանի 4 Նախագահներից երկուսը, երկուսն էլ շինծու գործերով։
Երկու Նախագահ, որոնք կերտել են մեր հաղթանակի ուղին, երկու Նախագահ, որոնք տարիներ շարունակ ծնկի են բերել ադրբեջանի նախագահներին: Երկու Նախագահ, որոնք չեն զբաղվել ինքնագովքով և չեն վախեցել ընդունել ոչ պոպուլյար որոշումներ։

Փետրվարի 25-ը մեր Հանրապետության խայտառակության օրն է, հերոսությունը ստորացնելու օր է, դասալիքների ցնծության օրն է, բայց ամենակարևորը՝ մեր բոլորիս, որպես Հայ Ազգ, սթափվելու օրն է։ Սթափվելու և հասկանալու, որ մենք մեր ձեռքով փորում ենք մեր իսկ փոսը։
“Ժողովուրդն է ուզում” կարգախոսով մենք վերածվել ենք շակալների ոհմակի, որը չունի որևէ սրբություն։ Շակալի պես հասնում ենք այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ էլ այսօր կանք, որոնց շնորհիվ էլ տարբեր տեղերում պարծենում ենք մեր դարերի մեջ առաջին հաղթանակով։ Ժողովուրդ անվան տակ մենք ազատազրկում ենք մեզ ազատություն պարգևողներին։
Լավ ի՞նչ ասես, ի՞նչ անես, որ մարդիկ սթափվեն, մի պահ մի կողմ դնեն իրենց մեջ թմրանյութի պես ներարկած ատելությունը և կողքից նայեն այս ամենին։
Նախագահները անսխալակա՞ն են, իհարկե ոչ, քանզի առաջին հերթին մարդ են, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։ Բայց ինձ համար մարդը գնահատվում է իր անցած ուղիով և նվաճումներով։ Դե մի պահ մի կողմ դրեք ամեն բան և մտածեք ինչ ուղի են անցել այս երկու առաջնորդները։ Ու՞ր են իրենք եղել ամենադժվարին պահերին։ Քանի՞ անգամ եք տեսել իրենց փախչելուց: Քանի՞ անգամ եք հպարտացել իրենց ելույթներով, երբ իրենք ծնկի էին բերում ադրբեջանի նախագահներին։ Դե, հիշեք, մի վախեցեք։ Հիշեք ցուրտ ու մութ 90-ականները և համեմատեք այսօրվա իրականության հետ։ Ի վերջո հասկացեք, որ այս երկու անձինք պատմություն են կերտել բոլորիս համար։ Իրենք միևնույն է մտնելու են պատմության մեջ որպես հերոս Նախագահներ։
Իսկ որպես ի՞նչ ենք մենք մտնելու այդ նույն պատմության մեջ… Հերոսներին դատողնե՞ր, հերոսներին դավաճանածնե՞ր, պատմությանը ուրացողնե՞ր…
Հասկացեք ի վերջո, որ այս երկու մարդկանց վարկաբեկելով մենք իրականում վարկաբեկում ենք հաղթաբակների ժամանակաշրջանը և ինչը ամենացավալին է, մենք ոչնչացնում ենք մեր ուժեղ, խելացի և կենսունակ ազգ լինելու համբավը ամենուրեք։ Միթե՞ սա ենք ուզում։

Այս ամսա 25-ին նաև Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Տեսնես նշելու՞ ենք։ Ո՞նց ենք բաժակ բարձրացնելու մի հերոսի համար, երբ նույն պահին դատում ենք երկու այլ հերոսների։

Հայ ազգը ցավոք սրտի իր համար գրեթե բոլոր բախտորոշ ժամանակաշրջաններում սխալ որոշումներ է ընդունել՝ ծովից-ծով Հայաստանից դառնալով քարտեզի վրա դժվար գտնվող մի փոքր երկրի։ Այսօր կրկին հայ ազգը գտնվում է իր համար բախտորոշ ժամանակահատվածում, քանզի ինչպես և նախկինում այդպես էլ այսօր դրսի ուժերը փորձում են մեզ ջլատեն ներսից՝ հային հայի ձեռքով ոչնչացնել։ ադրբեջանա-թուրքական սցենարը շատ մոտ է հաջողության։ Մի պահ կանգ առեք, նայեք ձեր շուրջը և հասկացեք, թե ինչքան մեծ է հայը հայի հանդեպ ատելությունը։ Իրար ատելով ու՞ր եք ուզում հասնել, ու՞ր։

Դե հիմա դուք մտածեք, Զորավար Անդրանիկի ծնունդը նշե՞նք, թե՞ Հայ ազգի խայտառակության օրը…

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 756 անգամ
Լրահոս
Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am