Իշխանություն-ԲՀԿ առեւտրի պտուղները․ թալանչիները սրբեր են դառնում

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ: Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այսպիսով՝ արդեն մի քանի ամիս է շատերն են սպասում, թե իշխանությունն ինչ պատիժ է հասնելու հանրապետության <<երկրորդ քաղաքի կեսը թալանած>> մարդուն՝ Վարդան Ղուկասյանին, ինչի մասին դեռ ամիսներ առաժ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա սպառնաց անգամ <<պառկացնել ասֆալտին եւ տալ պոլերով>>:

Երբ քննարկվում էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագիծը, Վարդան Ղուկասյանը մի քանի ընդդիմադիր ելույթ ունեցավ՝ քննադատելով այն: Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ առիթը բաց չթողեց ու պատերին ծեփեց Ղուկասյանին.<<Որևիցե մեկը՝ նախկին լինի, թե ներկա, եթե փորձի միջնորդավորված սպառնալ այն պատգամավորին, որը քրեական ենթամշակույթը դատապարտող օրինագծի համազեկուցողն է, թող իմանա, որ «կպառկցնենք ասֆալտին ու կտանք պոլերով», ասաց նա շարունակելով.«Քրեական ենթամշակույթը Հայաստանից կոռուպցիայի հետ միասին պետք է արմատախիլ արվի։ Եվ եթե կան մարդիկ՝ այդ թվում պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, և որոնք մտածում են, որ էս օրենքի հետ կապված միջնորդավորված պատգամավորի կարող են սպառնալ՝ այդ թվում հարցի հարակից զեկուցողին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, կտանք պատերով բառիս բուն իմաստով։ Որևիցե մեկը չլինի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, որ կարա թպրտա։ Թող ականջներին օղ անեն, եթե չանեն, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», ԱԺ ամբիոնից պատգամավորին ծանր մեղադրանքներ հասցրեց վարչապետը: Որ Փաշինյանի մոտ սովորություն է դարձել խախտել անմեղության կանխավարկածը եւ պատեհ առիթներով հանցագործներ հռչակել, փաստում է նաեւ սույն դեպքը: Անցել է շուրջ երեք ամիս, բայց հանրապետության երկրորդ քաղաքի կեսը <<թալանած>> մարդուն պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դադարեցնում են այդ <<հանցագործ>> պատգամավորի արկածներով հայտնի որդու նկատմամբ քրեական հետապնդումը:
Ում համար պարզ չէ, որ այս ամբողջ զավեշտը իշխանություն-ԲՀԿ քաղաքական առեւտրի առաջին պտուղներն են, սահմանադրական հանրաքվեի հարցում ԲՀԿ-ի հնազանդության գինն արդեն պարզորոշ է դառնում: Մի քանի օր առաջ էլ մեզ հայտնի էր դարձել, որ կարճվել է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ քրեական գործը:
Այսպիսին է Հայաստանում ներկայացված խորհրդարանական երկրորդ ուժը, մշտապես աղաղակում է ժողովրդի շահից, բայց վճռորոշ պահերին նախընտրում նեղ անձնականը: Եւ ստացվում է, որ ԲՀԿ-ում այլեւս ոչ օլիգարխներ կան, նրանք բարեխիղճ սեփականատերեր են, ոչ թալանչիներ, ոչ կրիմինալներ, որոնց թաթիկները պետք է կտրել: Բոլորը մաքրամաքուր էակներ են եւ արժանի սրբագույն հեղափոխականներին:

Անի Սահակյան

դիտվել է 2385 անգամ
Լրահոս
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am