Աշոտ Խաչատուրյանցը գլխավորել է Ռուսաստանում ցեմենտ արտադրող խոշորագույն ընկերությունը
Ռուսական «Սբերբանկ կապիտալ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանում ցեմենտ արտադրող խոշորագույն ընկերության` «Եվրոցեմենտ գրուպ»-ի նախագահի պաշտոնակատար է նշանակվել, հայտնում է vedomosti.ru-ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Աշոտ Խաչատուրյանցի առաջնահերթ խնդիրներից կլինի հոլդինգի զարգացման ռազմավարության մշակումը, առաջընթացի նոր կետերի ստեղծումը և ընկերության մրցունակ հնարավորությունների առավելագույնս արդյունավետ օգտագործումը»,- հայտնում է հոլդինգի մամուլի ծառայությունը: