Բանտից ազատ է արձակվել Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին
Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին քիչ առաջ ազատ է արձակվել բանտից: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Նրա բազմաթիվ կողմնակիցներ գնացել էին դիմավորելու քաղաքական գործչին:
Վանո Մերաբիշվիլին ազատազրկվել էր 2013 թվականին` մի շարք մեղադրանքներով:
2014 թվականին նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման` 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիան խափանելու համար: