«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:

Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն առաջին հերթին շտաբեր ձեւավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչեւ այժմ լուծված չեն եւ այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով:

Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, եւ ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու եւ մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու:

Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու եւ բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «այո»-ն: Թերեւս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 324 անգամ
Լրահոս
«Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am