Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ

Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները։

Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։ Աղբյուրը  փորձեց պարզել՝ քանի գործուղում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդյունքում՝ պարզվեց՝ ամենաքիչ գործուղումն ունեցել է հենց ՍԴ նախագահը. 2019թ-ին նա գործուղման է մեկնել 2 անգամ, որից առաջինը Սանկտ-Պետերբուրգ, երկրորդը՝ Լատվիա, 2019 թվականի նոյեմբերին։

Երկրորդ հորիզոնականում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է՝ 2019-ին գործուղման է մեկնել 6 անգամ, ընդհանուր առմամբ այս գործուղումների համար ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։

Երրորդ տեղում վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։

Փաշինյանի համեմատությամբ ավելի շատ գործուղումների են մեկնել Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ 23 անգամ։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Իսկ Արարատ Միրզոյանի գործուղումների օրապահիկի, ավիատոմսերի ու հյուրանոցային ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 13 մլն դրամ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաեւ Նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե քանի գործուղում է ունեցել եւ որքան գումար է ծախսվել։ Մեր հարցմանն ի պատասխան Նախագահի գործուղումների կոնկրետ թիվ չի նշվել, սակայն նշել են, թե որոշ գործուղումների նա մեկնել անձնական միջոցների հաշվին: Սակայն, այդուհանդերձ, պետական բյուջեից նախատեսվել է 123 միլիոն 30 հազար ՀՀ դրամ, որից նույնքանն էլ ծախսվել է։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am