Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է։ «Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի կամայականությանը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ:
Էրդողանի խոսքով՝ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: