Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ի գիշերվա լայվի տեքստը, երբ արդեն հաշված կլինեն ձայները, ու պարզ կլինի, որ պարտվել են

Բարի ուշ գիշեր, հայեր ջան։ Ողջունում եմ բոլորիդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Ինչպես գիտեք, այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն։ Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մասնակցության համար։ Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ հենց դուք և միայն դուք եք որոշում Հայաստանի ապագան և այսօր դուք արեցիք ձեր ընտրությունը։ Այս պահին հայտնի են հանրաքվեի նախնական արդյունքները, և պետք է հայտնեմ ձեզ, որ «Այո»-ն, ըստ ամենայնի, չի հավաքել բավարար քանակի ձայն, ուստի այս փոփոխությունները չեն մտնի ուժի մեջ (թախծոտ ժպիտ ու մոլորված հայացք)։

Ես գիտեմ, ժողովուրդ ջան, որ շատերդ հիմա կզայրանաք, կասեք՝ սենց ո՞նց կլինի, կցանկանաք ինչ-որ բան անել, որ արդյունքները փոխվեն, հասկանում եմ ձեզ, բայց շատ եմ խնդրում ինձ մի պահ լսել (էլ ավելի թախծոտ ժպիտ)։
Ժողովուրդ ջան, սա պարտություն չէ: Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը նոր Հայաստանում այլևս երբեք չի կարող պարտվել։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ողջ աշխարհին ի ցույց դրեց հայ մարդու դուխն ու ոգին, ուստի խոսք անգամ չի կարող գնալ պարտության մասին։ Սա մեծ հաղթանակ է։ Գիտեմ, հիմա ասում եք՝ էս ի՞նչ ա ասում էս մարդը, ի՞նչ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, սա գիտե՞ք՝ ինչու է հաղթանակ, քանի որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ որևէ մեկը, ՈՐԵՎԷ մեկը չի կարող որևէ բան զոռով փաթաթել ժողովրդի վզին։ Ոչ մեկ չի կարող։ Ես կլինեմ, ուրիշ մեկը կլինի՝ չի կարա, ժողովուրդ ջան։ Միայն ու միայն ժողովուրդն է թելադրում օրակարգը Նոր Հայաստանում։ Այդպես է արդեն երկու տարի, ու թող որեւէ մեկը չկասկածի, որ այդպես միշտ ա լինելու սրանից հետո, ՄԻՇՏ։ Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի, ու սա է մեր հեղափոխության գլխավոր ձեռքբերումը, սա հենց այն է, ինչի համար մենք պայքարել ենք, ժողովուրդ ջան։

Մեկ անգամ էլ շնորհակալ եմ բոլորիդ, շնորհավորում եմ, հպարտանում եմ ձեզանով։

Ուշ ժամ է արդեն, էս պահին այսքանն էի ուզում ասել, ժողովուրդ ջան, վաղը պետք ա աշխատանքի գնաք, գիտեմ, ուստի չեմ ուզում չարաշահել ձեր ժամանակը, ուղղակի ուզում էի, որ հստակ լինի, ու բոլորս միասին արձանագրեինք այսօրվա հաղթանակը։ Լավ մնացեք, վաղը ավելի մանրամասն կքննարկենք այս ամենն ու կխոսենք անելիքներից։

Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1541 անգամ
Լրահոս
Թավշյա հեղափոխության և Հայաստանի ավիացիայի միջազգային սկանդալի կապը. Տաթևիկը ժպտում է, իսկ ավիացիան խայտառակվում Իսկ նախարարին «փոխարինիչ» չկա՞ Դավադրություն Արցախում Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին Բատկան գիտի, թե կորոնավիրուսից ով ինչ է կորցնելու Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից Մոսկվան «գազ տվեց». Կամ՝ գազի գնի բարձրացում, կա՞մ... Գազի գնի փոփոխությունը` դոլարով, թե ռուբլով. Պուտինին սպասելիս Քառօրյայից չորս տարի անց. բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Ամոթալի վիճակ. Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ջավախքցի երիտասարդին Ոմանք միմյանց ձեռք են մեկնում, իսկ ԱՄՆ-ը օրհասական պահին հաշիվներ է մաքրում Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն, ՎԱԶ 21099-ն ու ՎԱԶ 211030-ը Ինչո՞ւ են անգլերեն և հայերեն տեքստերը իրար հակասում «Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին Վանաձորում հացը թանկացավ. Մարուքյան Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը Ստամբուլահայ գրող Մասիս Քյուրքչուգիլը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել