Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին:

«Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, որոնց էվոլյուցիան, ավելի ճիշտ՝ դեվալվալվացիան գործնականում ամեն օր իր հաստատումն է գտնում մե՛րթ Հայաստանի կողմից երկու գլխավոր բանակցորդների հարցազրույցներում (կառավարության եւ ԱԳՆ-ի ղեկավարների), մե՛րթ իրենց իսկ հայտարարություններում, մե՛րթ Մինսկի խմբի շրջանակում հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերում։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչների հռետորաբանության եւ ձեւակերպումների փոփոխությունը, կցկտուր ու անհամոզիչ շտկումները, իրողությունների եւ փաստերի մշտական հարկադրված ժխտումները, ինչպես եւ սեւը սպիտակի տեղ ներկայացնելու գերատեսչության անհաջող փորձերը լիակատար չափով բացահայտում են այն ոչ թե պարզապես անմխիթարական, այլ հայ ժողովրդի համար սպառնալի պատկերը, որ Փաշինյանի իշխանության դեռ չլրացած երկու տարիների ընթացքում ձեւավորվել է կարգավորման գործընթացում եւ ընդհանրապես համաշխարհային հանրության կողմից Արցախի խնդրի ընկալման հարցում։ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մյունխենյան հանդիպումը դարձավ դրա եւս մեկ ակներեւ ու առավել քան համոզիչ հաստատումը։

Արտաքին ասպարեզում, թերեւս առաջին անգամ, այդչափ ակնբախ դրսեւորվեց պետության համար սարսափելի եւ ծայրաստիճան վտանգավոր փաշինյանական քաղաքական, իրավական ու մտավոր մերկությունն ու ողորմելիությունը։ Արդյունքում եվրոպացիների կազմակերպած «խաղաղարար» շոուի գլխավոր արդյունքը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. հաղթող ժողովրդի ներկայացուցիչը պետության ղեկավարի պարզապես խղճուկ ու անօգնական ծաղրապատկերի տեսք ուներ՝ պատերազմում պարտված, ջախջախված եւ խայտառակված կողմը ներկայացնող Ալիեւի ու իր շքախմբի լկտի, ինքնավստահ, գռեհիկ պահվածքի խորապատկերին։

Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց գործել «ոչ մի օր՝ առանց սթրեսի» սկզբունքով եւ հենց հաջորդ օրը հրապարակեց «մյունխենյան սկզբունքները», որոնք, պետք է ենթադրել, Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումն են բանակցային գործընթացում։ Արժանին մատուցենք Փաշինյանին. նա ազնվորեն, չթաքցնելով ու չթաքնվելով, հասարկությանը հրամցնում է այն, ինչին, ըստ էության, փորձում է հասնել իր կառավարությունը բանակցությունների ընթացքում։ Եվ ապացուցում է, որ իրավացի էին նրանք, ովքեր առաջին իսկ օրվանից համարել են, որ Հայաստանում իրեն իշխանության բերելու հիմնական նպատակը Արցախի հարցը լուծելն է ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ նրանց թիկունքում կանգնած նավթային կորպորացիաների շահերի։ Այն, ինչը չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 90-ականներին, ներկայումս հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդ մասին են առաջին հերթին պերճախոս կերպով վկայում նրա «մյունխենյան սկզբունքները»։

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ.

1. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի նշվում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

2. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի օգտագործվում «պետություն» բառը Արցախի վերաբերյալ։

3. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին։

4. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։

5. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ գործածված չէ «Արցախի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը։

6. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ նշված չէ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու անհրաժեշտությունը՝ որպես հայկական կողմի համար առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիր։

7. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ հիշատակված չէ հայկական կողմի համար կարեւորագույն կանխադրույթը՝ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

8. Փաշինյանի գրառման մեջ ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից վերջին 32 տարիներին իրականացվող հայատյացության եւ ցեղասպանության պետական քաղաքականության մասին։

9. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա հայ փախստականների եւ նրանց իրավունքների մասին։

10. Փաշինյանի գրառումը վկայում է Արցախի կողմից պետական անկախության ձեռքբերման հարցում վարչապետի բացարձակ իրավաբանական անգրագիտության մասին։

11. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ երկու անգամ օգտագործված է «հեղափոխություն» բառը, իսկ այդ «միկրո» եւ «մինի հեղափոխությունների» էությունը փաստացի հանգում է հարցի փուլ առ փուլ լուծմանը։

12. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ կրկին ներկայացվում է ծայրաստիճան անհեթեթ թեզն այն մասին, թե «հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ամենախոցելի վիճակում գտնվողնեին սոցիալական աջակցություն չի տրվում էլ ինչ ԵԱՏՄ անդամ, որ Լարսում կանաչ գոտի չունի. Տիգրան Սարգսյանը 4 տարվա մեջ գոնե մի հարց լուծեր Ալիևի սադրանքները սահմաններում ու միջնորդների լռությունը. Ինչո՞վ են զբաղված ՀՀ իշխանությունները Բոլորի թեկնածուն Արցախում՝ ցնցումային մահակը գլխավերևում Հայկ Մարության ու Արմեն Սարգսյան, Ձեր ֆոբիաների մասին շատ լավ գիտենք.թաքնվել եք Ձեր աթոռների տակ.Սոնա Աղեկյան (video) Ես գիտեմ, որ Նիկոլը հրահանգել է դատավորին ինձ անպայման դատել․ Նարեկ Սամսոնյան (video) Բոլորիս պարտքն է պահանջել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փոխի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. Սոնա Աղեկյան (video) Նիկոլ Փաշինյան, առավոտից մտնում ես լայվ ու մարդկանց վախեցնում և տագնապների մեջ գցում. Մարինա Խաչատրյան (video) Մեզ սպասվում են նորագույն պատմության տնտեսական աճի ամենացավալի ցուցանիշները. Արեն Ապիկյան (video) Դատական պրոցեսների մեջ ենք. Պապիկյանը՝ «Հյուսիս-հարավ»-ի մասին (video) Ռոբերտ Քոչարյանին պետք է բժշկական օգնություն.քրեակատարողական հիմնարկը այդ օգնությունը չի կարող ապահովել.Խուդոյան (video) «Այո»-ի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ զրպարտություն է հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին.փաստաբան (video) Ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը. մեկնաբանում է փաստաբանը (video) Այն պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել, պետք է չառաջացնեն հավելյալ պարտավորություն. Էդմոն Մարուքյան (video) Կորոնավիրուսի «պարտիայում» Նիկոլ Փաշինյանն ուղղակի կատարող «ֆիգուր է». Հայկ Այվազյան (video) Պարգևավճարներ կամ խնջույք՝ ժանտախտի օրերին.Հայկ Այվազյան (video) Իշխանությունը մեկուսացնում է իրական հրամանատարներին, որպեսզի վերջիններս իրենց չխանգարեն․ Հայկ Այվազյան (video) Նիկոլ Փաշինյանի «երկվորյակ եղբայր» Ջոնի Բրջոնին հաղթեց Նիկոլ Փաշինյանին․ Նարեկ Սամսոնյան (video) Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով Միլանի ռեյսը, այո՜, ուշացրել եք փակել, պարոն Փաշինյան, և դրա պատասխանատուն դուք եք Կաշպիրովսկու և Չումակի՝ հիմարներին հիպնոսացնելու սեանսները հիշեցի Ջոննի Բրջոնին վարչապետի հետ միաժամանակ լայվ չի մտնում․ նույն լսարանը երկու լայվ չի կարում սրտիկի ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը «Պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով». Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Կ. Կիրակոսյանը: Թեմա` համաճարակային իրավիճակի մութ կողմերը Ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը և բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա` Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսը` ուղիղ եթերները, ինչպես են գնահատում նրա կողմից հնչեցված հայտարարությունները, տնտեսական վիճակը կորոնավիրուսի պայմաններում: Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանններ Հայկ Ալումյանը և Արամ Վարդանյանը: Թեմա` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քոչարյանի դատական գործ` անընհադ ձգձգվող նիստեր, դատավորի նիստին չներկայանալը: Ապրիլի 8-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Թեմա` Արցախում կայացած նախագահական ընտրություններն ու կայանալիք երկրորդ փուլը: Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: