Ի՞նչ կարդալ. 7 գիրք՝ Տաթևիկ Կարապետյանից

«Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը, «Տաշիր» ընկերության փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն իսկական գրքասեր է ։ Wnews.am-ի հետ զրույցում Տաթևիկ Կարապետյանը ներկայացրել է իր ամենասիրելի 7 գրքերը, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել։

Նաոմի Վուդի «Միսիսի Հեմինգուեյ» ։ Կենսագրական սիրավեպում պատմվում է մեծն գրող Էռնեստ Հեմինգուեյի չորս կանանց մասին

Սոմերսեթ Մոեմ-«Ստրկություն մարդկային»

Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը: Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր: Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով:

Այն Ռենդ-«Ատլանտը թոթվեց ուսերը»

Գիրքն ունակ է փոխել մարդու աշխարհայացքը, տալիս մարդկային կյանքի եւ ձեռնարկատիրության հանրային նշանակության մասին պատասխանները։

Գիրքը հրատարակվել է 1957 թ.։ Այն Ռենդի չորրորդ եւ վերջին վեպն է, ինչպես նաեւ ամենաերկարը։ Ռենդն այս վեպը համարում է իր ամենակարեւոր ստեղծագործությունը։ Գրքի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհը հենված է տաղանդավոր ստեղծագործ-միայնակների վրա, որոնց հեղինակը համեմատում է առասպելական տիտան Ատլանտի հետ, ով իր ուսերին էր պահում երկնային կամարը։ Եթե այդ մարդիկ դադարեն ստեղծագործել, ապա աշխարհը փուլ կգա։ Հենց դա էլ տեղի է ունենում վեպում, երբ ստեղծարար Ատլանտները պարտվում են սոցիալիստական կառավարությանը։

Էրիխ Մարիա Ռեմարկ-«Կյանքը պարտքով» (չնայած պաշտում եմ Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները. Տաթեւիկ Կարապետյան)

Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։ Նա գնում է Շվեյցարիա՝ այցելելու իր հիվանդ գործընկերոջը՝ Հոլմանին։ Այնտեղ նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, ով հիվանդ է տուբերկուլոզով։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Կլեյֆերի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։

Կլեյֆերը և Լիլիանան ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են իրար։ Կլեյֆերը սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։ Որոշ ժամանակ անց՝ Կլեյֆերը ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Կլեյֆերի գործընկերոջը։

Վեց շաբաթ անց Լիլիանան մեռնում է։

Կյանքը պարտքով» վեպի հիման վրա 1977 թ. նկարահանվել է «Բոբբի Դիրֆիլդ» ֆիլմը։

Վլադիմիր Նաբոկով-«Կամերա օբսքուրա» («Camera Obscura»)

Առաջին անգամ հրապարակվել է 1933 թ. դեկտեմբերին «Ժամանակակից գրառումներ» և «Պարաբոլա» հրատարակչություններում: Վեպի առանձին հատվածներ տպագրվել են «Ժամանակակից գրառումներ» ամսագրում։ Դեռահաս աղջիկներին նվիրված ցավալի դրվագները շարունակվել են Նաբոկովի գլուխգործող աշխատության մեջ՝ «Լոլիտայում»:

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Գերմանիայում։ Արվեստագետ Կրեչմարը ծանոթանում է 16-ամյա Մագդայի հետ, ով կասկածելի անցյալ ունի։ Նա թողնում է կնոջն ու դստերը եւ հեռանում տանից։

1969թ. գրքի հիման վրա նկարահանվել է «Ծիծաղ լռության մեջ» ֆիմը։

Ջերոմ Սելինջեր-«Արտում անդունդի եզրին»

Վեպում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը վեպն ընդգրկել է 1923-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Վերջում Տաթեւիկ Կարապետյանը հավելեց, որ իր սիրած գրքերի ցանկն ավելի լայն է, իսկ հինգ սիրված գրքերի մասին մեր հարցը նա համեմատեց երաժշտության սիրահարին իր ամենասիրած երգի մասին հարցնելու հետ։

դիտվել է 1202 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am