Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են
Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են:
Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Խաղատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» պաշտոնական անունը:
Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս:
Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս):
Գերազանցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությանը ( ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։
Դժվար է խոսելն այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեյքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը՝ միասին։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից