Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական գործով վճարել 50 միլիարդ դոլար՝ այսպիսով բավարարելով նախկին բաժնետերերի բողոքն ընդդեմ Հաագայի առաջին ատյանի դատարանի որոշման, որը բեկանել էր Միջազգային արբիտրաժի որոշումը:

Արդյոք Մոսկվան կվճարի ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին այս հսկայական գումարը, առայժմ պարզ չէ: Ըստ «Ազատության»՝ ռուսական կողմը շարունակելու է պաշտպանել իր օրինական շահերը ՅՈՒԿՕՍ-ի գործով Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումից հետո և դիմելու է Նիդերլանդների Գերագույն դատարան, հայտնել է ՌԴ արդարադատության նախարարությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են նաև նոր դրույթ, որում նշված է լինելու միջազզային պայմանագրերի ստորադասումը երկրի Հիմնական օրենքին։ Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ այս փոփոխությունը ձեռնարկվել է նաև նման դեպքերի համար։

Կրեմլը առայժմ հրաժարվում է մեկնաբանել Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումը։ «Սա նոր տեղեկություն է, ես դեռևս չեմ տիրապետում դրան, ուստի չեմ կարող մեկնաբանել այն», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2005թ. փետրվարին ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հետ կապված երեք ընկերություններ դատական հայցեր էին ներկայացրել Հաագայի Միջազգային արբիտրաժ՝ պահանջելով Ռուսաստանից մոտ 100 միլիարդ դոլար։ Հայցվորները մասնավորապես հղում էին անում Ռուսաստանի ստորագրած Էներգետիկ խարտիայի՝ ներդրումների պաշտպանության մասին դրույթներին:
2014-ի հուլիսին Միջազգային արբիտրաժը որոշել էր, որ ռուսական կողմը 2000-ականների սկզբին նավթային ընկերության ունեցվածքին տիրանալու նպատակով սնանկացրել է ՅՈՒԿՕՍ-ը, միաժամանակ ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հեռացրել քաղաքական ասպարեզից: Արբիտրաժը Ռուսաստանին պարտավորեցրել էր 50 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերին:

Ռուսաստանը բողոքարկել էր Միջազգային արբիտրաժի որոշումը Հաագայի շրջանային դատարանում: 2016-ի ապրիլին դատարանը համաձայնել էր ռուսական կողմի փաստարկներին առ այն, որ Էներգետիկ խարտիայի պայմանագրով նախատեսված դրույթները չեն տարածվում ռուսական կողմի վրա, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը, և չեղյալ է հայտարարել Միջազգային արբիտրաժի որոշումը։

2016-ի հուլիսին ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը դիմել էին Հաագայի Վերաքննիչ դատարան՝ Հաագայի շրջանային դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, և հաղթել։

Հիշեցնենք, այսպես կոչված, աղմկահարույց ՅՈՒԿՕՍ-ի գործը: ՅՈՒԿՕՍ-ի՝ հիմա արդեն նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր նախագահ ընտրվել, Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր։ 2003-ին իշխանությունները Խոդորկովսկուն ձերբակալեցին, մեղադրեցին տարբեր հանցագործությունների մեջ, նա 10 տարի անցկացրեց կալանավայրերում։ 2013-ի դեկտեմբերին Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց՝ Ռուսաստանից հեռանալու պայմանով։ Այսօր Խոդորկովսկին արտասահմանից շարունակում է պայքարը Ռուսաստանի իշխանությունների դեմ և նա հիմա Պուտինի ամենակոշտ քննադատներից մեկն է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3498 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am