Նոր ալիք ընդդեմ Ալիևի ստի ու կեղծիքի

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:

Ըստ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի՝ լրագրողն ափսոսանք է հայտնել, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն: «Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութալիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը: Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։ «Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշեց Մազալովան:

«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…»,-1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:

Ալիևյան ստի քարոզչության դեմ հանդես է եկել նաև ադրբեջանցի հրապարակախոս, գրող Զեյնալ Իբրահիմովը, որն այժմ բնակվում է արտասահմանում: Նա ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային բանավեճին: Նախևառաջ, ադրբեջանցի գրողն անօգուտ է համարում նման ձևաչափով քննարկումը. նրա կարծիքով՝ տարածքային վեճերը նման ձևով լուծում չեն ստանում:

Անդրադառնալով Խոջալուի վերաբերյալ հայտարարություններին՝ Իբրահիմովը, ըստ aravot.am-ի, գրել է. «Խոջալուի վերաբերյալ փաստարկները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությունների վրա, որը վախկոտի պես հետո հրաժարվել է դրանցից, նույնիսկ ծիծաղելի չեն, այլ ամոթալի, քանի որ նա վախենում է ազատազրկումից և ցանկանում է հանգիստ ապրել, ուստի ինչ ասես «կերգի»»:

Ինչ վերաբերում է խաղաղ ապրելու Ալիևի կոչերին, ապա Զեյնալովի խոսքով՝ Սաֆարովի հերոսացումից և պետական մակարդակով հակահայ հիստերիայի պայմաններում նման հայտարարությունները դասական երեսպաշտության օրինակ են, որին չեն դիմել անգամ նացիստները:

Զեյնալովը կարծում է, որ ծիծաղելի է քննարկել անգամ, թե բոլշևիկները երբ և ինչ են փոխանցել, և եթե Ադրբեջանի նախագահն իրեն համարում է բոլշևիկների և նրանց կողմից կայացված որոշումների աջակից, ինչու չի հիշում, որ հենց բոլշևիկների կամքով Ադրբեջանի տարածքը ստացավ հանրապետության կարգավիճակ, ինչի շնորհիվ էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձավ անկախ երկիր: «Ինչու է Ալիևը մոռանում, որ հենց «ժողովուրդների հոր»՝ Ստալինի կամքով (այստեղ վիճելու բան չկա, քանի որ տվյալ դեպքում Իոսիֆ Վիսարիոնովիչը իրականում հոր դեր խաղաց՝ ստեղծելով մինչ այդ գոյություն չունեցող ժողովուրդ) 1936թ. ի հայտ եկավ ադրբեջանցի անվանումը: Եթե Ալիևի «անվիճելի պատմական փաստերը» առ այն, որ Հարավային Կովկասի տարածքում հայեր իբրև թե գոյություն չեն ունեցել, իջեցնենք քաղաքականությունից անտեղյակ մարդկանց մակարդակին, որոնք գաղափար չունեն՝ ով է Տիգրան Մեծը կամ այլ պատմական պերսոնաժներ, անգամ նրանց մոտ հարց կառաջանա՝ ինչպես է Հայաստան անունը կրող տարածքը հայտնվել քարտեզների վրա, որոնք այժմ զարդարում են Հռոմի ամենանշանավոր վայրերից մեկը»:

Նշենք, որ Զեյնալ Իբրահիմովի «Aliyev & Co: 35 նամակ որդուս» գիրքը թարգմանվել է անգլերեն: Գիրքը պատմում է, թե ինչ դերակատարում է ունեցել Հեյդար Ալիևը Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտության սաղմնավորումից, վերջացրած նրա իշխանության գալով։ Գրքում ներկայացված են նաև Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերի տեսարաններ, ինչպես նաև բացահայտվում է Խոջալու քաղաքում ողբերգական իրադարձությունների ենթատեքստը։ Գիրքը ռուսերեն լույս էր տեսել 2018թ. սկզբին՝ առաջացնելով ադրբեջանական իշխանությունների թշնամական և ագրեսիվ արձագանքը:
Ադրբեջանական՝ պետական մակարդակով քարոզչության մասին, իհարկե, կարելի է հատորներ գրել: Դա պետական քաղաքականություն է:

Հայկական կողմը պետք է ոչ միայն ինքը պատրաստ լինի հրապարակային և ոչ հրապարակային կեղծիքներին դիմակայել, այլև գործընկեր պետությունների հետ կարողանա պատշաճ աշխատանք տանել:

Ադրբեջանական կեղծիքին չպետք է պատասխանել՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար լոզունգը: Ադրբեջանը նույնիսկ Երևանն է համարում «ադրբեջանական տարածք»: Ինչի՞ մասին է խոսքը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1317 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am