Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ

Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսաիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ… Բայց միանգամից հարց է ծագում` իսկ որտե՞ղ էիք դուք, երբ իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ, խարիզմայով ու դրական այլ կողմերով բարձր հեղինակություն վայելող հրամանատարին ձեր գերագույն-գլխավորը հեռացնում էր միայն նրա համար, որ նրա աշխատակիցը համարձակվել էր հակաադարձել այն ճչացող անմեղսունակությանը, թե այս հեղափոխություն կոչված պետական հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր մեր պետության համար, քան հազարավոր կյանքեր խլած արցախյան ազատամարտը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, անիմաստ զոհեր էին: Սա ուղիղ հրահանգ չէ՞ր բանակի հրամանատարությանը, թե` ճանաչեք ձեր չափը, որ` հետայսու ես եմ գծելու ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքին(ասել է թե` ինձ) նվիրվածության սահմանը… Չհասկացա՞ք, որ այդ պահից քրեական ենթամշակույթը հարստացրեցիք նաև օրվա գերագույն-գլխավորի կողմից բանակ ներմուծած ոչ պակաս վտանգավոր քաղաքական`ենթամշակույթով… Չէի՞ք հասկանում, որ հաղթանակած բանակի գեներալներին ամենօրյա ռեժիմով վարկաբեկելն ու նսեմացնելը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կարգապահությանը… Չէի՞ք գիտակցում, որ ձեզանով սահմանագծված սևի ու սպիտակի բևեռացված անդունդում եռացող ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է, որպես մահաբեր-ծանրոց, զորակոչվողի հետ սահման գնալ…

Չէ, չէիք կարող հասկանալ, որովհետև ձեր գերագույն-գլխավորի հետ միասին ձեզանից շատերը` խմբակցության արական սեռի մոտ կեսը, կարողացել է ճողոպրել, խուսափել բանակում ծառայելուց, չի ցանկացել պաշտպանել իր ծնողի ու պետության անվտանգությունը, բայց կարողացել է տիրանալ այդ պետության գերագույն-գլխավորի տիտղոսին: Եվ պատահական չէ, որ ձեր տեսակը պրոպագանդող գլխավոր տրիբուններից մեկն այսօր 300 ձայնով ԱԺ սղոսկված, բայց ժողովրդի անունից հոխորտացող wikileaks-յան դասալիքն է, ով իր տեսակի կենսագրությամբ ու արժեքային համակարգով բանակում զինվորներին հայրենասիրության ու ազատամարտի մասին դասեր է տալիս…

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am