Նիկոլ Փաշինյանին կամ տապալում են, կամ ինքն է գնում տապալման. Լարիսա Ալավերդյան (video)

Առաջին դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք՝ ինչպես է խայտառակ ձևով պատերազմը տանուլ տված կողմն իրեն պահում այնպես, կարծես՝ պարծենալու բան ունեն։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դեբատի հոգեբանական կողմին։

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ ոչ միայն Ալիևի պահվածքը, այլև Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի, ինչպես ասում են՝ «ցինիկ» ծիծաղը պատճառն է նրա, որ մեր կողմը չկարողացավ այդ պատնեշի դիմացը կանգնել․ «Ըստ էության, իրենք պահում իրեն այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս»։

Սակայն Արամ Սարգսյանի համար շատ ավելի կարևոր է դեբատի բովանդակային, քան հոգեբանական կողմը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատրաս՞տ էր ներքաշվելու Ալիևի «ծուղակը», մասնավորապես՝ Խոջալուի ջարդերի հետ կապված, Արամ Սարգսյանն ասել է․ «Միանշանակ պատրաստ չէր։ Երբ Ալիևը խոսում է Խոջալուի մասին, իսկ մեր կողմը չի ասում, որ մեր իրավական քայլերին Ադրբեջանը պատասխանել է ջարդերով, սա ցույց է տալիս, որ մենք խոսում ենք թույլի կարգավիճակում գտնվողի մակարդակից»։

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ․ «Մյունխենը ցույց տվեց, որ մենք անտեղյակ ենք։ Զարմանում եմ, երբ խոսք գնաց փախստականների մասին, ինչու՞ վարչապետը չասաց, որ մոտ հինգ հարյուր հազար հայեր են տեղահանվել իրենց տարածքից»։

Դիտարկմանը՝ քննադատները ասում են, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը տեսլական չունի, Արամ Սարգսյանն ասել է․ «Մյունխենյան սկզբունքով՝ Արցախը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը, բայց դա այդպես չէ, Արցախն օրինական ճանապարհով է անկախացել, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Հայաստանի իշխանություններն առ այսօր չեն ճանաչել Արցախի անկախության ճանաչման օրինականությունը։ Լսե՛ք, Ալիևը հստակ է իր պահանջներում, և մեզ ուզում են վերադարձնել հարցի լուծման փուլային տարբերակին»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը ցույց տվեց, որ պետք է հայկական կողմն ունենա համահայկական հայեցակարգ։

Լարիսա Ալավերդյանն էլ խնդրեց օրվա իշխանությանը` չաղավաղել արցախյան հիմնահարցը։

Հաղորդման վերջում, խոսելով բանակում մահացության դեպքերի աճից ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումից՝ Լարիսա Ալավերդյանն ասել է․ «Ես ամբողջովին դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում է՝ Հայաստանում կրիմինալ մթնոլորտի արդյունքում են բանակում մահացության դեպքեր գրանցվում։ Դու՛ք եք թույլ տվել, որ բանակի հասցեին լպիրշ են խոսում և բանակում մահացության պատճառները փնտրեք այդտեղ»։

Արամ Սարգսյանի խոսքով էլ՝ երկրում ձևավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ, որն իր ազդեցությունն է թողնում նաև բանակի վրա։

դիտվել է 2315 անգամ
Լրահոս
Դուք պակիստանյան ապրանք ներկրեք. Ադրբեջանն ու Պակիստանը նոր զորավարժություններ են ծրագրում Թուրքը ՀՀ սահմանին ամրանում է. խաղաղությո՞ւն է տենչում, թե՞ նոր պատերազմ Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Ռոբերտ Քոչարյան Ուշադրություն վարորդներ. Նոր նախագիծ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու հնարավորության մասին Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել Օնիկ Գասպարյանը չի՛ ենթարկվի նախագահի որոշմանն ու կշարունակի պաշտոնավարել. Արա Զոհրաբյան (video) Է՞ս չեք. Իրանագետ Ադրբեջանը շարունակում է Վարանդայում միջազգային օդանավակայանի կառուցումը /լուսանկարներ/ Քոչարյանը շատ կոնկրետ հարցադրումներ է հնչեցրել Ըստ Հովիկ Աղազարյանի, Քարվաճառը հայկական չէ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. Սյունիքի սպառնալիքը Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի. իրավապահ համակարգը չի հասկանում իր քայլերի հետևանքը. Արթուր Դանիելյան (video) Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը կարող է կրկին ունենալ 2 պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչի պետք է սպասի Նիկոլ Փաշինյանը, եթե ինքն իշխանության գա Փաշինյանը փորձում է Թուրքիայից անվտանգության աշխատակիցներ բերել իր համար. ԱՂԲՅՈւՐ ԱԱԾ-ն խայտառակ է լինում. դարձել է Գագիկ Սողոմոնյանի անվան միջնակարգ դպրոց. Վահե Հակոբյան (video) Փաշինյանի սոցիալական անպատասխանատվությունից չէ՞, որ կորոնավիրուսի թվերի աճ կա.պատասխանում է նախարարը (video) Պետության վերջին սյան ոչնչացումն ու ապաշնորհ ընդդիմությունը Արցախը գնելու «բազարի» միջնորդն և Ադրբեջանին ակտիվ զինողը Նիկոլը պարտվեց Գլխավոր շտաբին ու ժողովրդին Ի՞նչ կլինի, եթե Օնիկ Գասպարյանը չենթարկվի Փաշինյանին ու չհեռանա. մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub