«Ազգային օրակարգ» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Հայտարարությունում ասվում է.

«Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների և Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը և գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք ,ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասինե Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։ Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձևավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, և փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի և քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։

Վստահ ենք, որ առերևույթ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին և դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, և վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։

Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված և գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական և առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով»։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am