Հայտնի է Արցախի Պաշտպանության նախարարի հիմնական թեկնածուն

168.am–ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից այսօր հրաժարական կներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց դիմումի համաձայն հրաժարականներ ներկայացնեն:

Ըստ նույն աղբյուրների՝ որպես պատճառ թեև նշվում է բանակում վերջին երկու ամիսների ընթացքում խաղաղ պայմաններում զոհվածների հարցը, սակայն նախարարի կամ այլ պաշտոնյաների հրաժարականներով խնդիրը չի լուծվելու, քանի որ այն համակարգային է:

Հիշեցնենք, որ միայն 2020 թվականի ընթացքում Զինված ուժերում ունեցել ենք 11 զոհ, 8 վիրավոր:

Ի դեպ, ԶԼՄ-նեը բազմիցս գրել են, որ լուրջ լարվածություն կա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի միջև: Բավական լարվածություն կա նաև ՊՆ նախարարի և որոշ տեղակալների միջև:

Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ աշխատանքային փակ քննարկում են անցկացնելու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ, ըստ ԶԼՄ հրապարակումների, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման պատճառը վերջին օրերին բանակում տեղի ունեցող դեպքերն են եղել:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Վերջինս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

ԶԼՄ-ներում նշվում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանի անունը, սակայն վերջինս tert.am-ի հետ զրույցում ասել է.
«Նման բան չկա, ես Ձեզնից եմ լսում առաջին անգամ: Ինձ այդ հարցով ոչ ոք չի զանգել, նման խոսակցություն չի եղել»:

դիտվել է 1258 անգամ
Լրահոս
Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am