Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները

«168 ժամը» գրում է. «Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։


Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար մակարդակով տիրապետելու իրողությունը, ինչն ավելի էր ընդգծվում Ալիևի խոսքի ֆոնին։ Տեսանելի էր նաև Նիկոլ Փաշինյանի լարվածությունը, որն արտահայտվում էր ժեստիկուլյացիայով, անկանոն շարժումներով։

Իսկ քննարկման բովանդակային հատվածում Հայաստանի վարչապետը թույլ տվեց բազմաթիվ սխալներ ինչպես պատմական հղումների, այնպես էլ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիվ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերևս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպես էլ որևէ բառ չարտասանվեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտության կարգավորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռվանն է։ Եվ, ցավալիորեն, ազգերի ինքնորոշման մասին ձևակերպում հնչեց միայն Իլհամ Ալիևի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք արձագանքել։


Այդ քննարկման հետ կապված միակ մխիթարական իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապես չփայլեց իր պատրաստվածությամբ և մնաց իր երկրի կողմից արդեն շուրջ 30 տարի թմբկահարվող ու աշխարհին հոգնեցրած ձևակերպումների տրամաբանության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա քննարկմանը նրա մասնակցությունից ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեն երկրի ղեկավարի խոսքի, շարժուձևի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որևէ աշխատանք չէր տարվել։ Դժվար է ասել՝ ինչ պատճառով։

Հավանական է թվում այն տարբերակը, որ Փաշինյանն իրեն համարում է ամենագիտակ նաև ղարաբաղյան հարցում և հրաժարվել է համապատասխան աջակցությունից, ինչի արդյունքում նրա խոսքը մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խոսքի տպավորություն։ Գլոբալ առումով այդ երևույթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, և դա արտահայտվում է նրա գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, քանի որ, եթե ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականության ասպարեզում դա ուղղակի հղի է կործանարար հետևանքներով։ Բայց կա ևս մեկ կարևոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտոնե կամ ղեկավարին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այս իրողությունների մասին ասել Նիկոլ Փաշինյանին։ Նրա շրջապատը զբաղված է արտասանված ամեն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուներից չափազանց դժվար է ակնկալել թերությունների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու համարձակություն։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը կարդալու է իր թիմակիցների գովաբանությունն ու տեսնելու է արտաքին քաղաքականության պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատությունները վերագրելու է «պետության դավաճաններին» և համակվելու է զգացողությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և բարոյական հաղթանակ է արձանագրել Ալիևի նկատմամբ։

Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականություն, ընդունել սեփական սխալները, և նա նույն ոգով շարունակելու է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Իսկ դա վտանգավոր է։ Չափազանց վտանգավոր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 348 անգամ
Լրահոս
«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am