Եվ հերիք է խաղաղություն մուրանք աշխարհից, եթե մուրում ես, ուրեմն թույլ ես ու կզիջես

Փաշինյան֊Ալիև դեբատը իմ մեկնությամբ։
Ցավալի փաստ եմ արձանագրում կրկին ու կրկին՝ թույլ ենք, վախկոտ, անտեղյակ մեր պատմությանը, անկարող բանակցելու, մեր շահերը պաշտպանելու, և նույնիսկ երբ դիմացինը իր ստերով ու սխալներով տալիս է մեզ այդ հնարավորությունը։ Անընդհատ պաշտպանվողի դերում ենք, երբ լիովին կարող ենք հարձակվել ու նեղը գցել։ (Միայն իրար լավ կրծել գիտենք։)
Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, 1. Ալիևն ասում է «1805թ Իբրահիմ խանը պայմանագիր կնքեց ռուսների հետ....», 1813թ, 1828թ... ։ Դուք չէի՞ք կարող հակադարձել, թե՞ չգիտեիք, որ այդ պայմանագրերը կնքվել են Պարսկաստանի հետ և Ադրբեջան պետություն և նույնիսկ ազգ չի եղել այդ ընթացքում։
2. Ալիևն ասում է՝«1921թ Կովկասյան բյուրոն Արցախը ԹՈՂԵՑ Ադրբեջանին....», իսկ Դուք հակադարձում եք, թե «բայց սկզբում ՏՎԵՑ Հայաստանին, որը իրավացի էր»։ Իմացեք, պարոն Փաշինյան, ՌԿբԿ֊ն կամ Կովկասյան բյուրոն տարածքային հարց լուծելու իրավասություն չուներ և 2 որոշումներն էլ ապօրինի ու անընդունելի էին։
3. Ալիևն ասում է՝ «1923թ Ադրբեջանը հիմնեց ԼՂԻՄը Ադրբեջանի կազմում...»։ Ինչու՞ չեք ասում, որ ԼՂԻՄը հիմնվեց ընդամենը 4400քկմ տարածքի վրա, դուրս թողնելով այն տարածքները, որոնք այսօր կոչում եք օկուպացրած, և ավելին՝ դուրս մնացին նաև այսօր Ադրբեջանում գտնվող Գարդմանքը։
4.Ալիևն ասում է՝ «օկուպացված իմ տարածքի 20%֊ը, Հայաստանից տեղահանվել են 300000, Արցախից՝ 1մլն...», իսկ Դուք չեք խոսում իրենց կողմից օկուպացրած Նախիջևանի, Գարդմանքի, նախկին ԼՂԻՄի շրջանների, ապրիլյանի 800 հեկտարի մասին, մեր 700000 տեղահանվածների մասին։
5. Ալիևը խոսում է Խոջալուի մասին, իսկ Դուք արդարանում եք, ասում եք կարդացել եմ Մութալիբովի հոդվածը։ Կարդալը ո՞րն է, կարելի է ստեր գրել, ինչու՞ չեք ասում, որ վիդեոն եք տեսել։ Չե՞ք տեսել, ուղարկե՞մ տեսնեք։ Ինչու՞ չխոսեցիք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և Ադրբեջանի բոլոր հայաբնակ վայրերի ջարդերի մասին։ Ինչու՞ նեղը չգցեցիք Ալիևին, ինչու՞ էիք պաշտպանվում։
6.Ասում եք պետք չի հետ գնալ պատմության խորքերը։ Ինչու՞, մենք վախենալու բան ունե՞նք։ Ինչու՞ հասաք Տիգրան Մեծին,...ետ գնայիք ընդամենը 102 տարի և Ադրբեջան չէր լինի։
7. Արցախահայությունը 1988֊ին ոտքի կանգնեց ՄԻԱՆԱԼՈՒ մայր հայրենիքին, ոչ միայն օգտագործելով ինքնորոշման իրավունքը (ինչպես Դուք նշեցիք), այլև ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐ ՈՐՈՇՈՒՄԸ(որը չնշեցիք)։
8. Ալիևը ասում է՝ «կդիմենք արբիտրաժ», Դուք ասում եք «ես անում եմ մինի հեղափոխություններ» ։Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք հիացած եք Ձեր թավշյա և մինի հեղափոխություններից և առիթ եք փնտրում խոսելու դրանց մասին, և անգամ չեք էլ լսում բանակցող դիմացի կողմի մտքերը։
9.Ալիևը ասում է.«Հակամարտությունը ունի 2 կողմ՝ ՀՀ և Ադրբեջան, Արցախը պաշտպանող զորքի 80%֊ը Հայաստանից է»։ Ճիշտ է ասում։ Օգտվեք առիթից, չի՞ ճանաչում Արցախը որպես բանակցային կողմ՝ ավելի լավ, ՄԻԱՑՐԵՔ ԱՐՑԱԽԸ Հայաստանին։ Դրանով կանխեք Արցախի ղեկավարության կենտրոնախույս դավաճանական գործելակերպը, Ռուսաստանի ախորժակը Արցախի հանդեպ, մեր զինվորների կազմակերպված «ինքնասպանությունների» շարքը, «նախկինների» հակաքայլերը...
10. Ռուսական թերթի սևահեր «ռուս» լրագրողուհին Ալիևին առաջարկում է «միջանկյալ լուծում մինչև կարգավիճակի որոշումը»։ Ալիևն պատասխանում է, որ «պետք է ադրբեջանցիները վերադառնան Արցախ, վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո կորոշենք կարգավիճակը, հայերը կարող են ապրել բազմազգ Ադրբեջանում.....որպես ազգային ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ։ Պարոն Փաշինյան, նույնիսկ Մադրիդյան ու Կազանյան սկզբունքներում նման կետ չկա, և Դուք ԼՌԵՑԻՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ։ Կարծում եմ, նախապես որոշել էիք խոսել մինի հեղափոխությունների, տարածաշրջանային խաղաղության կարևորության, Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին, այդ պատճառով էլ մնացած բաները Ձեզ համար լսելի չեղան։ Եվ հերիք է խաղաղություն մուրանք աշխարհից։ Եթե մուրում ես, ուրեմն թույլ ես ու կզիջես, և աշխարհը դա հասկանում է։ Մի քիչ խորհրդակցեք գիտակ մարդկանց հետ, հետո գնացեք բանակցության։ Ստեղծեք Արցախի հարցին լավատեղյակ մարդկանց խումբ և խորհրդակցեք նրանց հետ։ Ամոթ չի։ Ոչ մի մարդ ամեն ինչ իմանալ չի կարող։ Ամոթ է թշնամու առաջ պարտվելը այն էլ այն դեպքում, երբ իրավական և պատմական փաստերը քո կողմից են, երբ պատերազմում ՀԱՂԹՈՂԸ դու ես եղել։

Միջազգայնագետ Սոնա Նազարյան

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am