Մարիա Զախարովան չի հարգում Քսենիա Սոբչակին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք մասնակցել Սոբչակի նախագծերին, դիվանագետը բացասական պատասխան է տվել․ «Ոչ: Ես գնում եմ հետաքրքիր և խելացի մարդկանց մոտ, ում ես հարգում եմ: Ես չեմ թաքցնում, որ չեմ գնում այն մարդկանց մոտ, ում չեմ հարգում»,-ասել է Զախարովան: