Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 15-16-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգներն ստացվել են Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտ, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին արգելափակումների մասին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: