Պարտված ինքնապատերազմ Նիկոլ Փաշինյանի համար

Եվրոպայում շրջագայող Նիկոլ Փաշինյանը տեսնես գիտակցում է, որ այսօր ամենամեծ հակահեղափոխությունը տեղի է ունենում բանակում:

Փաստորեն 2020 թվականի 43 օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերում մենք 14 զոհ ենք տվել: Ստացվում է` յուրաքանչյուր երեք օրը մեկ մի զինվոր ենք կորցրել: Հայաստանի համար սա աններելի բարձր թիվ է: Սա ավելին է, քան ինքնապատերազմը: Ընդ որում, այս կորուստները մենք ունեցել ենք խաղաղ պայմաններում, ոչ պատերազմական գործողությունների արդյունքում: Ընդ որում, դեպքերի մեծ մասը որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողների մահվան վերջին 4 դեպքերը գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն որակել են ինքնասպանություններ:

Ի վերջո եթե բանակում օրումեջ մի զինվոր է ինքնասպան լինում, նշանակում է բանակը լրջագույն խնդիր ունի: եվ եթե այդ բոլոր դեպքերը էսքան հեշտ ու հանգիստ որակվում են ինքնասպանություն, կնշանակի մենք կամավոր ինքնասպանության ենք դրդում մեր երկրի պաշտպանությունն ու ապագան և հայտարարում, որ չենք պատրաստվում բացահայտել այդ հանցագործությունները: Նման պայմաններում երկրի ղեկավարը Գերմանիայում Ալիևի հետ ռեալիթի շոու ցուցադրելու և Եվրոպայով մեկ սեփական երկրի սահմանադրական դատարանի դատավորների դեմ կռիվ տալու փոխարեն, պետք է ուղղակի բոլոր գործերը թողնի և զբաղվի հենց այդ խնդրով: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է հայտարարել, թե բոլոր դեպքերը ինքնասպանություն են: Թերևս նրան հարմար է հավատալ այդ անհեթեթ վարկածին: Բայց եթե Փաշինյանը չի հասկանում, որ իրենից բացի` ոչ ոք այլևս չի հավատում ինքնասպանության վարկածին, կնշանակի` նա ուղղակի չի կարևորում բանակում կատարված սպանությունների բացահայտումը:

Ինչու է Փաշինյանին թվում, որ իր խնդիրը, իբրև երկրի ղեկավար, Մարտի 1-ի զոհերի խնդիրը ուշադրության կենտրոնում պահելն է: Իսկ ով է քաղաքական և իրավական պատասախանատվություն կրելու զոհված 14 զինծառայողների համար, ով է պատասխան տալու այս երիտասարդների ծնողներին: Փաշինյանը ոտանավոր գրելու փոխարեն, թող մի բան գրի բանակի զոհերի մասին, թող պահանջի վիճակագրություն և վերլուծություն: Վերջապես սա կապ ունի տարրական բարոյականության հետ, որովհետև սա անհամեմատ ավելի լրջագույն հարց է, քան սևի ու սպիտակի կռիվը, քանի Մարտի 1-ն ու Հայաստանի քաղաքական դատաստանները:

 Հայկ  Դավթյան

Հ.Գ. 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Սա հատված է Նիկոլ Փաշինյանի` 2020 թ.-ի հունվարի 10-ի գրառումից:

 

դիտվել է 4928 անգամ
Լրահոս
Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am