Պահանջելու եմ՝ ներողություն խնդրի. Արսեն Բաբայանը դատական հայց կներկայացնի Փաշինյանի դեմ (video)
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին, իրավապաշտպան Արսեն Բաբայանն, անդրադառնալով իր դեմ հարուցված գործին, գործի ընթացքից մանրամասներ է ներկայացրել:
Բաբայանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, մասնավորապես իր գործի հետ կապված և նշել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել վերջինիս դեմ:
Նշենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում.