Հենց իմ գործը մտնի դատարան, Դուք կտեսնեք հիբրիդային քրեական գործ.Արսեն Բաբայան (video)
Իմ քրեական գործի հետ կապված խոսելու անհրաժեշտությունը վերջին շրջանում իսկապես կա․ ստիպեցին, որովհետև դուք տեսնում եք, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների, բարձր ղեկավարության կողմից տևական ժամանակ է՝ հանրությանը տեղեկություններ են տրամադրվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Վերջերս նաև իմացա, որ դատախազությունը կրկին ետ է վերադարձրել քրեական գործը՝ նախաքննություն իրականացնելու համար,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով իր նկատմամբ իրականացվող քրեական գործի մանրամասները։
Արսեն Բաբայանը շատ է ցանկանում, որ իր գործը որքան հնարավոր է շուտ մտնի դատարան: Նա համոզված է, որ սա լինելու է հիբրիդային քրեական գործ:
Մանրամասները՝ տեսանյութում.