Իշխանությունն առաջնահերթ է համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը

Փաստ օրաթերթը գրում է. «Հայաստանը տնտեսական առումով նոր և բարդ շրջափուլ է թևակոխել։ Իշխանափոխությունից հետո կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին արտերկրից ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից։

Ավելին՝ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոշ հայտնի ընկերությունների մոտ էլ Հայաստանից հեռանալու մտադրություն է նկատվում։


Դրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, որի արդյունքում թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավելի քան 700 անուն ապրանքներ։

Դա, ըստ մասնագետների, արդեն առավել առարկայական նկատելի կլինի գարնան սկզբին:

Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, արդեն կթանկանա բնակչությանը մատակարարվող գազը, որը շղթայական ազդեցություն է ունենալու ընդհանուր գնաճի վրա։ Այսօր առկա միջազգային քաղաքական իրավիճակը ևս բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հայաստանի համար։

Հարևան Իրանը, որի հետ Հայաստանն ունի բարձր մակարդակի ջերմ հարաբերություններ, գտնվում է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, որը խոչընդոտում է երկու երկրների կողմից համատեղ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու գործընթացին։

Հայաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև մյուս հարևանի՝ Վրաստանի հետ, սակայն այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ չկան։ Լարսի անցակետում համապատասխան եղանակային պայմանների արդյունքում կուտակումներ են նկատվում, որը խնդիրներ է հարուցում նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների կազմակերպման հարցում։

Օրակարգում է Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս լուծված չէ։

Այսպիսի բարդ իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանն իր ունեցած ռեսուրսները և ֆինանսական միջոցները օգտագործի հնարավորինս խնայողաբար և թիրախային, որպեսզի կարողանա հավելյալ արդյունքներ ստանալ և թույլ տա բնակչությանը հաղթահարել աղքատությունը։ Սակայն կառավարությունը չի հետևում այս գործելակերպին։

Իշխանափոխությունից հետո շարունակաբար խոսվել է կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերի մասին, որի անհրաժեշտությունը հիմնականում չկար։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կառավարության կողմից նոր ինքնաթիռի, բիզնես դասի թանկանոց մեքենաների գնման, կառավարական առանձնատունը մեծ գումարով վերանորոգելու, գործուղումների և այլ շռայլ ծախսերի հետ կապված։

Էլ չենք խոսում իշխանական ուժի փաստացի ղեկավարի «ընտանեկան» թեզերի տարածման կարգի անիմաստ ծախսերի մասին: Հանրության շրջանում ձևավորվող հիասթափության ալիքը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է, որ սթափեցուցիչ նշանակություն ունենային կառավարության համար այն առումով, որ հանրային միջոցները պետք է օգտագործել անհրաժեշտությունից ելնելով։

Թե չէ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանավորները նախկին իշխանություններին մեղադրում են վատնումների մեջ, սակայն իրենք գնում են հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
«Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am