Հայաստանի տնտեսության աբսուրդը

168 ժամը գրում է. «Պաշտոնական տվյալներով Հա­յաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները:

Ու այդ պայմաններում, նույն պաշտո­նական տվյալներով, բեռնափո­խադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մաս­նագետներն են դժվարանում բա­ցատրել:

Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրում­ները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ կիսով չափ:

Անցած տարի Հայաստանի տրանսպորտային բեռնափոխա­դրումները կազմել են նախորդ տար­վա ընդամենը 50,4 տոկոսը: Ու դա պայմանավորվել է բացառապես ավ­տոմոբիլային բեռնափոխադրումնե­րի ծավալների կրճատմամբ: Դրանք նվազել են ավելի քան 60 տոկոսով: Տրանսպորտային մյուս բոլոր տե­սակներով՝ երկաթուղային, օդային, խողովակաշարային, բեռնափոխա­դրումներն ավելացել են: Առանձին դեպքերում աճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի: Բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել խուսա­փել բեռնափոխադրումների գրեթե 50 տոկոսանոց կրճատումից: Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումների մեջ էական դեր ունեն ավտոմոբիլային բեռնա­փոխադրումները: Տրանսպորտային այդ տեսակով է կազմակերպվում բեռների տեղափոխման գրեթե 65 տոկոսը:

Իհարկե, լավ չէ, որ այդպես է: Բայց դա փաստ է: Ավտոմոբիլային տրանսպորտով է իրականացվում բեռների արտահանման և ներմուծ­ման հիմնական մասը: Պատճառն այն է, որ արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության մի­ակ միջոցը Հայաստանի համար մնացել է միայն ավտոմոբիլային տրանսպորտը: Մի բան, ինչն էլ մե­ծացրել է դրա նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի բեռնա­փոխադրումների գործում:

Բայց բեռնափոխադրումների նվա­զումը կապված չէ արտաքին փո­խադրումների հետ: Ընդհակառակը՝ ավելացել է ավտոմոբիլային տրանս­պորտով իրականացվող բեռների ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը: Մի դեպքում աճը հաս­նում է 29, մյուս դեպքում՝ 21 տոկոսի: Փոխարենը՝ շեշտակի կրճատվել են այդ տրանսպորտով կազմակերպվող ներհանրապետական բեռնափո­խադրումները: Նվազումը կազմել է 73 տոկոս:

Եթե նույնիսկ համարենք, որ այդ բեռների տեղափոխումն անցել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ապա բեռնափոխադրումների նվազում գո­նե չպետք է լիներ: Բայց, ինչպես տես­նում ենք, ամենևին էլ այդպես չէ:

Տնտեսության 8 տոկոսին մոտ աճի պայմաններում բեռնափոխադրում­ների նվազումն աբսուրդ է թվում, չնայած Վիճակագրական կոմիտեն ունի դրա բացատրությունը: Այլ հարց է, թե այն որքանո՞վ է համոզիչ:

Պարզվում է՝ բեռնափոխադրում­ների հաշվարկի հիմքում կիրառվում է ոչ միայն բեռների ծավալը, այլև տե­ղափոխման հեռավորությունը: Կրճատվել է կարճ հեռավորությամբ բեռների տեղափոխումը: Տարվա սկզբից ռեսպոնդենտներից մեկը դա­դարեցրել է իր գործունեությունը, ինչն էլ, ըստ վիճակագիրների, նման ազդեցություն է թողել բեռնաշրջա­նառությունների վրա: Խոսքը հան­քարդյունաբերության ոլորտում աշ­խատող ընկերության մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am