Հայաստանի տնտեսության աբսուրդը

168 ժամը գրում է. «Պաշտոնական տվյալներով Հա­յաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները:

Ու այդ պայմաններում, նույն պաշտո­նական տվյալներով, բեռնափո­խադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մաս­նագետներն են դժվարանում բա­ցատրել:

Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրում­ները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ կիսով չափ:

Անցած տարի Հայաստանի տրանսպորտային բեռնափոխա­դրումները կազմել են նախորդ տար­վա ընդամենը 50,4 տոկոսը: Ու դա պայմանավորվել է բացառապես ավ­տոմոբիլային բեռնափոխադրումնե­րի ծավալների կրճատմամբ: Դրանք նվազել են ավելի քան 60 տոկոսով: Տրանսպորտային մյուս բոլոր տե­սակներով՝ երկաթուղային, օդային, խողովակաշարային, բեռնափոխա­դրումներն ավելացել են: Առանձին դեպքերում աճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի: Բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել խուսա­փել բեռնափոխադրումների գրեթե 50 տոկոսանոց կրճատումից: Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումների մեջ էական դեր ունեն ավտոմոբիլային բեռնա­փոխադրումները: Տրանսպորտային այդ տեսակով է կազմակերպվում բեռների տեղափոխման գրեթե 65 տոկոսը:

Իհարկե, լավ չէ, որ այդպես է: Բայց դա փաստ է: Ավտոմոբիլային տրանսպորտով է իրականացվում բեռների արտահանման և ներմուծ­ման հիմնական մասը: Պատճառն այն է, որ արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության մի­ակ միջոցը Հայաստանի համար մնացել է միայն ավտոմոբիլային տրանսպորտը: Մի բան, ինչն էլ մե­ծացրել է դրա նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի բեռնա­փոխադրումների գործում:

Բայց բեռնափոխադրումների նվա­զումը կապված չէ արտաքին փո­խադրումների հետ: Ընդհակառակը՝ ավելացել է ավտոմոբիլային տրանս­պորտով իրականացվող բեռների ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը: Մի դեպքում աճը հաս­նում է 29, մյուս դեպքում՝ 21 տոկոսի: Փոխարենը՝ շեշտակի կրճատվել են այդ տրանսպորտով կազմակերպվող ներհանրապետական բեռնափո­խադրումները: Նվազումը կազմել է 73 տոկոս:

Եթե նույնիսկ համարենք, որ այդ բեռների տեղափոխումն անցել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ապա բեռնափոխադրումների նվազում գո­նե չպետք է լիներ: Բայց, ինչպես տես­նում ենք, ամենևին էլ այդպես չէ:

Տնտեսության 8 տոկոսին մոտ աճի պայմաններում բեռնափոխադրում­ների նվազումն աբսուրդ է թվում, չնայած Վիճակագրական կոմիտեն ունի դրա բացատրությունը: Այլ հարց է, թե այն որքանո՞վ է համոզիչ:

Պարզվում է՝ բեռնափոխադրում­ների հաշվարկի հիմքում կիրառվում է ոչ միայն բեռների ծավալը, այլև տե­ղափոխման հեռավորությունը: Կրճատվել է կարճ հեռավորությամբ բեռների տեղափոխումը: Տարվա սկզբից ռեսպոնդենտներից մեկը դա­դարեցրել է իր գործունեությունը, ինչն էլ, ըստ վիճակագիրների, նման ազդեցություն է թողել բեռնաշրջա­նառությունների վրա: Խոսքը հան­քարդյունաբերության ոլորտում աշ­խատող ընկերության մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am