Բանակը հասարակության հայելին է, ու երբ հասարակությունում բառդակը խորանում է, դա բանակի վրա չի կարող չանդրադառնալ

Շատ, ահավոր ցավալի է այն փաստը, որ ամիսուկեսում 13 զոհ ենք ունեցել, բայց մի շտապեք մեղավորներ ՆՇԱՆԱԿԵԼ։ Վերջիվերջո՝ դժբախտ պատահարներից էլ են զոհվողներ եղել, իսկ դրանք բացառել չի կարելի երբեք ու ոչ մի բանակում: Խոսենք կոնկրետ սպանություն-ինքնասպանությունների մասին։

Բանակը հասարակության հայելին է, ու երբ հասարակությունում բառդակը խորանում է, դա բանակի վրա չի կարող չանդրադառնալ։ Ու դրա համար պետք չէ, որ լինի կոնկրետ հրամանատար, որ մեղավոր լինի ու նաև չի կարող լինել հրամանատար, որ ի հեճուկս պետությունում տիրող բառդակի՝ բանակը բռի մեջ պահի։ Եթե կարող է, ապա պետությունն էլ բռի մեջ կհավաքի։

Եթե մեղավորներ շատ եք ուզում գտնել, ապա մեղավոր են բոլորը՝ այս կամ այն չափով։

Մեղավոր են Նիկոլը, Նիկոլի քայլարաստական ու կոնֆորմիստների սբռոդը և Նիկոլի տերերը, որ էդ բառդակի գեներատորն են, նաև նրա համար, որ իր հիստերիկ նոպաներից ելնելով՝ ՊԲ ուժեղ ու վստահելի հրամանատար է փոխում, որովհետև... որովհետև ըտենց, ուզեց՝ փոխեց։

Էս պատասխանի հեշտ մասն է։

Պատասխանի բարդ մասն էն է, որ մեղավորը դու ես, որ էդ ամենը հանդուրժում ես։

Մեղավոր էիր, երբ հանդուրժում էիր, որ Մեղրու զորամասում մի հատ լոկալ նիկոլիկ զորքին ապստամբության ու զորամասից ինքնակամ լքելու տարավ ու հավուր պատշաճի չպատժվեց։

Մեղավոր էիր, երբ ՊՆ-ն օրիգինալ պատիժ նշանակեց էդ դասալիքներին ու դատելու փոխարեն՝ տեղափոխեց Արցախ։

Մեղավոր էիր, երբ լավագույն դեպքում՝ հանդուրժում էիր, իսկ վատագույն դեպքում՝ հիացական արձագանքներ էիր անում պետական հեղաշրջմանը միացած Խաղաղապահ բրիգադի տասնյակ դասալիքների հասցեին:

Մեղավոր էիր, ես ու դեռ երկար կլինես, որովհետև քո կենցաղում, քո մասով չես անում քո ուժերից բխող ամենը, որպեսզի մեղմես էն հասարակական դեֆորմացիաները, որոնք ծնում են անառողջ հարաբերություններ հասարակությունում ու որպես հետևանք՝ բանակում։

Մեղավոր ես, որովհետև բուն խնդրի էությունը հասկանալու փոխարեն՝ հայստանցի-ղարաբաղցի ես անում կամ էլ հավուր պատշաճի չես գալիս դա անողի բերնին։

Ու էլի լիքը մեղավորության կետեր կարող եմ ասել, որոնց առնվազն մի մասը, առնվազն ինչ-որ չափով վերաբերելի են ցանկացածիս, բայց դե, կարծում եմ, էսքանն էլ հերիք է։

Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին։

Հ.Գ. Էս ամբողջ ողբերգական շարքի մեջ, եթե չասեմ՝ ամենամեղավորն է, ապա վստահաբար՝ ամենազզվելին իրեն դրսևորողը Տոնոյանն է։ Նա իր կաշին փրկելու համար սկզբում Շմայսի տղու անունը դրեց շրջանառության մեջ (իմ ունեցած տեղեկություններով՝ լրիվ հավայի ու էդ տղու միակ մեղքն այն է, որ նա Շմայսի տղեն է), իսկ հիմա էլ թեման ուղղեց ԳՇ-ի դաշտ, որի պետի հետ հարաբերությունները մի առվով երբեք չեն հոսել։ Շատ, ահավոր շատ զզվելի է։ Զզվելի, ամոթ ու տխուր։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am