Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը վախեր ունեն

 Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները սպասվող հանրաքվեն հակասահմանադրական են համարում, բայց «ոչ»-ի քարոզչություն չեն իրականացնի:

ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: Ակնհայտ է, որ այս գործընթացը հենց սկզբից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Ի սկզբանե խորհրդարանում գործընթացները գնացին ոչ իրավական ճանապարհով: Հնչեցրեցինք առաջարկ՝ աշխատել խորհրդարանական մեծամասնության հետ՝ այս գործընթացն իրավական դաշտ բերելու համար, սակայն մեր գործընկերները նշեցին, որ սա իրենց համար, իրավական հարց չէ, սա իրենց համար քաղաքական հարց է, իսկ քննարկումների բովանդակությունից ակնհայտ դարձավ, որ խնդիրը սևի ու սպիտակի դաշտում է, ինչը մեզ համար անընդունելի է»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը` ներկայացնելով ԲՀԿ խորհրդի որոշումը:

ԲՀԿ քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս թեև ԱԺ-ում դեմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն հիմա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրեն որևէ ճամբարում չի տեսնում։ Մյուս ուժերին էլ կոչ է անում «ոչ»-ի ճակատ չձևավորել` «իշխանությանը որևէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտալու համար»:
«Հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ»-ի ճամբար չպիտի լինի, ինչո՞ւ, որովհետև իշխանությանն օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, այսպիսի ելույթներ ունենա, որից արդեն բոլորը հոգնել են, և մարդկանց հանի, ասի՝ այ էս անգամ եթե դուք չգնաք տեղամասեր, նրանք կգան ու ձեզ կկեղեքեն, այդպիսի բաներ պատմի, որ մարդիկ գնան ընտրական տեղամասեր, բայց եթե չի լինում «ոչ»-ի ճամբար, թող մենակ «այո»-ն քարոզեն, մեր ժողովուրդն էլ կորոշի՝ կգնա, կքվեարկի այդ «այո»-ն, չի գնա, չի քվեարկի: Բոլորին կոչ ենք անում՝ մի՛ լցրեք իշխանության ջրաղացին ջուր՝ մտնելով այդ ատելության ճակատի մեջ, որովհետև այդ ճակատով դուք ապահովելու եք «այո»-ի հաղթանակը»,- հայտարարել է Մարուքյանը:
Այսպիսով` պետք է արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի խորհրդարանում ընդդիմություն չկա, որը ձևավորվող ավտորիտար համակարգի առաջին նախանշանն է: Հավանաբար ԱԺ ընդդիմադիրները վախենում են ասֆալտին փռվելու հեռանկարից: ԼՀԿ ղեկավարն ազնվորեն ասել է` վախենում է, որովհետև իրենք թիրախավորված են, չեն ուզում սևեր հռչակվել:

Փաստացի ոչ-ը մնում է անտեր, և խորհրդարանական քաղաքական ուժերը ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ իշխանության կարծիքին հակառակ քարոզչություն չեն իրականացնելու: Սա արձանագրումն է, որ դեմոկրատիայի և խոսքի ազատության հետընթաց ունենք` այն աստիճանի, որ անգամ քաղաքականությամբ զբաղվողները վախենում են հակառկ կարծիք ասել` ամեն ինչ թողնելով ժողովրդի ընտրության վրա: Իսկ ժողովրդին հրամցվելու է այն պարզունակ սուտը, թե այո ասելով` իրենք իրագործելու են հեղափոխության երկրորդ փուլը:

Զուտ քաղաքական տեսանկյունից` առնվազն աբսուրդ է, որ օրենքին դեմ քվեարկած խմբակցությունն այժմ չի համարձակվում ոչ-ի շտաբ ձևավորել: Իսկ մյուս ուժն էլ ասում է` գործընթացը հակաիրավական է, երկրում տապալվում է սահմանադրական կարգը, բայց իրենք չեն խառնվում: Սա առնվազն անպատասխանատու վերաբերմունք է իրենց ձայն տված քաղաքացիների հանդեպ: Եթե կա քաղաքական գործընթաց, քաղաքական ուժը պարտավոր է խառնվել, հակառակ պարագայում թող զբաղվեն որևէ այլ գործով, բայց ոչ քաղաքականությամբ:  

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2835 անգամ
Լրահոս
Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am