«Մոռացվելու իրավունք». Google-ը պարտավոր է որոնման ցանկից հեռացնել անձնական տվյալներ պարունակող հղումներ

«Մոռացվելու իրավունք». Այս տարվա մայիսի 13-ին Լյուքեմբուրգի Եվրոպական դատարանն ամրապնդեց այս իրավունքը: ԵԴ C‑131/12 որոշմամբ, այսուհետև անձը ինտերնետային որոնողական համակարգերից կարող է պահանջել, որ որոնման արդյունքների ցանկից հեռացվեն իր անձնական տվյալները պարունակող կայքերի հղումները: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ իսպանացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը դիմել էր Google Spain-ին’ խնդրելով, որ տվյալների բազայից հեռացվեն այն հղումները, որոնցում երևում էին 16 տարվա վաղեմության տեղեկություններ, թե իր տունը բռնագրավվել է’ հարկերը չմարելու պատճառով: Google Spain-ը մերժել էր, որից հետո վեճն արդեն մտավ դատարան:
ԵԴ այս որոշման և դրա’ հայաստանյան իրականությանը վերաբերելիության մասին Yerkir.am-ը զրուցեց Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ:
– Նախ կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը «մոռացվելու իրավունքի» մասին: Արդյո՞ք համարում եք դա օբյեկտիվ, եթե կշեռքի մյուս նժարին դրված է տեղեկությունների ազատ տարածման և ստանալու իրավունքը:
– Այսպես կոչված` «մոռացվելու իրավունքը» երաշխավորում է, որ անձին վերաբերող թվային ինֆորմացիան մշտապես հասանելի չլինի: Եվրոպական դատարանը, փաստորեն, որոնողական համակարգերն այսուհետ դիտում է ոչ թե որպես զուտ տեղեկություններ փոխադրողների, այլ տվյալներ մշակողների, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում տարածված տեղեկությունների համար: Դատավորներն ասում են, որ տվյալ դեպքում Google-ը տեսակավորում է տվյալները, համակարգում և պահպանում իր սեփական սերվերների վրա, որպեսզի, ի վերջո, դրանք փոխանցի օգտատերերին: Քանի որ Google-ը՝ իբրև որոնողական համակարգի իրավատեր, միայնակ է որոշում տվյալների մշակման հարցը, ուստի այստեղից առաջ է գալիս նրա պատասխանատվության հարցը որոնման արդյունքների համար: Այլ կերպ ասած՝ այսուհետ ոչ միայն ինտերնետային կայքի իրավատերն է պատասխանատու կոնկրետ բովանդակության համար, այլ նաև որոնողական համակարգի իրավատերը, որը տվյալները հավաքում ու տարածում է:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, իրոք, այստեղ բախում կա շահագրգիռ անձի անհատականության իրավունքի և հանրության՝ տեղեկություններ ստանալու իրավունքի միջև: Հետևաբար, այդ իրավունքները պետք է հավասարակշռվեն:
Դատավորները ջնջելու պարտականությունը հիմնավորում են նրանով, որ Google-ի և մյուս որոնողական համակարգերի միջոցով որոնումը ցույց է տալիս անձի մանրամասն ու համակարգված պրոֆիլը: Դա կարող է վերաբերել անձի մասնավոր կյանքի բազմաթիվ ասպեկտներին, որի պատճառով միջամտության կարևորությունն էլ ավելի է մեծանում: Բացառության կարգով նման տվյալների հրապարակումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հասարակական կամ քաղաքական գործիչներին կամ ճանաչված մարդկանց: Մոռացվելու իրավունքը նրանց համար գործում է սահմանափակ:
– ԵՄ Լյուքսեմբուրգի դատարանի համապատասխան որոշումը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան իրականության վրա, եթե հաշվի ենք առնում, որ ԵՄ-ին ՀՀ-ն չի անդամակցում:
– Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի վճիռը վերաբերում է միայն Եվրոպական Միության անդամ երկրներին: Մոռացվելու իրավունքը, որն ամրագրվել է դատարանի հիշյալ վճռով, պատկանում է միայն Եվրոպական Միության բնակիչներին: Այն ՀՀ-ի համար պարտադիր չէ և ոչ մի անմիջական ազդեցություն ունենալ չի կարող: Սակայն նույն խնդիրներն, անկասկած, ծագում են նաև ՀՀ-ում: Մարդու իրավունքների խախտման տեսանկյունից այստեղ ոչ մի տարբերություն չկա:
Սահմանադրության 42-րդ հոդվածի երկրորդ մասը նույնպես պաշտպանության տակ է առնում անձի ընդհանուր անհատականության իրավունքն’ իր բոլոր բաղադրատարրերով՝ սեփական պատկերի իրավունքը, սեփական անվան իրավունքը, սեփական գրավոր և բանավոր խոսքի իրավունքը, տեղեկատվական ինքնորոշման իրավունքը և այլն: Օրինակ՝ ՀՀ-ում ապրող մարդն էլ կարող է Google-ում իր անվան որոնման արդյունքում գտնել իրեն վերաբերող հնացած տեղեկություններ, որոնց մատչելիությունը հանրությանը կխախտի նրա ընդհանուր անհատականության իրավունքը: Հետևաբար, Եվրոպական դատարանի վճիռը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա հայկական իրավունքում: Նախ’ այն պետք է լուրջ խթան դառնա’ հայկական իրավունքը զարգացնելու համար: Միաժամանակ, հայ օրենսդիրը կարող է հաշվի առնել եվրոպական իրավունքի զարգացման արդի միտումները’ հայկական իրավակարգավորումները գիտության զարգացման այսօրվա մակարդակին հարմարեցնելու համար:
– Նկատի ունեք, որ ՀՀ-ն նույնպե՞ս կարող է օրենք ընդունել, որը կսահմանի մոռացվելու իրավունքը և հնարավոր կլինի պահանջել որոշակի հղումներ հեռացնել որոնման արդյունքների ցանկից:
– Այո:
– Կարծում եմ` տեղյակ եք, որ Google-ն արդեն իսկ համապատասխան մեխանիզմներ է մշակել, որոնցով անձի դիմումի հիման վրա անձնական տվյալները հեռացվում են որոնողական համակարգից: Իսկ մյուս որոնողական համակարգերի դեպքում ինչպե՞ս կարող է ազդել այս որոշումը:
– Այո, տեղյակ եմ: Հենց առաջին օրը եվրոպացիները Google-ին են ներկայացրել իրենց վերաբերող տվյալների ջնջման պահանջով ավելի քան 12.000 դիմում: Այս ընթացքում դրանց թիվը հասել է 41.000-ի: Դրա պատճառն այն է, որ եվրոպացիների որոնողական հարցումների ավելի քան 90 տոկոսը կատարվում է Google-ի սերվերի միջոցով: Սակայն Եվրոպական դատարանի վճիռը վերաբերում է նաև որոնողական համակարգերի այլ իրավատերերին, ինչպես, օրինակ, Yahoo-ին, Microsoft-ին, Bing-ին և այլն: Դատարանը պարզաբանել է, որ գործում է այն երկրի տվյալների պաշտպանության իրավունքը, որտեղ գործունեություն է ծավալում ինտերնետային ընկերությունը: Հետևաբար, համաշխարհային մասշտաբի գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարող հենց այնպես շրջանցել տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտները նրանով, որ տվյալների տարածումը կատարում են Եվրոպական Միությունից դուրս:
Թեև Եվրոպական դատարանի վճռում խոսքը Google-ի մասին է, սակայն վճիռն ունի սկզբունքային բնույթ: Հետևաբար, ինչպես արդեն ասացի, որոնողական մյուս համակարգերը նույնպես պարտավոր են նույն կանոններով հեռացնել հղումներն իրենց որոնման արդյունքների ցանկից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 424 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am