Իրականում իշխանությանը պետք չի հանրաքվեն. Արծվիկ Մինասյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Պետականության դեմ հանցագործություն է տեղի ունենում: Պատճառն այն է, որ իշխանությունը թույլ է տալիս հանցագործություն, շահարկում ժողովրդի անունը եւ հանրաքվեն բերում օրակարգ: Իրականում իշխանությանը պետք չի հանրաքվեն, այն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունից եւ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը: Սա սահմանադրական կարգի տապալում է:
Չի կարող իշխանությունը ոչնչացնել, յուրացնել դատական իշխանության իրավունքները»: