Քոչարյանի անունով ապագայում փողոցներ են լինելու, նրա արձանն է դրվելու․ Մենուա Հարությունյան (video)

Մեր երկրում հրաշալի իրավաբաններ ունենք, ովքեր ընտիր ձևով մեկնաբանում են, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակաօրինական ու հակասահմանադրական է՝ առաջ բերելով հազար տեսակ խնդիրներ՝ սկսած ծախսերից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող Ռազմիկ Դավոյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե հանրաքվեն հակաօրինական է, ապա ու՞մ է հետաքրքրում՝ «այո» կամ «ոչ»-ը։

Ռազմիկ Դավոյանը չի հասկանում՝ ում են ներկայիս իշխանականները կոչում նախկիններ. «Ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրել, բայց չեմ բացառում, որ նրանց շարքերում եղել են կոռուպցիոներներ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ցավով է նշում, որ իրենց աշխատանքը ինչ-որ չափով քաղաքականացվել է. «Շատ գործերի մեջ իրավաբանություն բացարձակ չենք տեսնում։ Մենք չունեցանք իրական հեղափոխություն, որը իշխանությունը փորձում է մեծ ճիգերով առաջ տանել»։

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը․ «Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշում է․ «Իրական քաղաքական ճգնաժամը խորհրդարանում է։ Նիկոլին սատարած «Սասնա Ծռերն» են նույնիսկ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը այսօր ստեղծել է կեղծ քաղաքական օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից»։

Մենուա Հարությունյանը համոզված է, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է ՀՀ քաղաքական օրակարգում, սակայն Նիկոլն այն պետական գործիչը չէ, ում հետաքրքրում է այդ հարցը․ «Մի՛ մտածեք, որ Նիկոլը մտածում է Արցախի մասին։ Նա շարքային ստախոս է, ում նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը թողնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով ենթարկվելու է դատապարտման։

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշում է, որ այսօր նշաձողն իջեցվել է այն մակարդակի, որ մարդիկ հարցեր չբարձրացնեն, որ իշխանությունը ժողովրդի հետևում թաքնվելով՝ իր ցանկություններն իրականություն դարձնի։

Ռազմիկ Դավոյանն էլ նշում է, որ Սահմանադրության հետ խաղ անել չի կարելի. «Հրայրը մի մեսիջ ուղարկեց եկող իշխանությանը. «Եթե դուք ձեր տիրույթի ազնիվ պահապան եք, ապա մեր երկիրը կկայանա»»։

Գրողը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց։

դիտվել է 9216 անգամ
Լրահոս
Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am