Ուղղակի անհնարին է, բացառում եմ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական (video)
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը բացառում է, որ մինչև հանրաքվե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։
Նա կրկնեց՝ իսպառ բացառում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա։
«Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է, օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում»,-ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։
Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ ՍԴ ներսում տեղեկություն չկա, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։