««Նոր Հայաստանի» իշխանական երիտասարդների պատկերացումները ժողովրդավարության մասին մնացել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների ժամանակներում». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համաշխարհային պատմության մեջ տեղ գտած բոլոր ոճրագործությունները, ցեղասպանությունները, պատերազմները, մարդայինության դեմ հանցագործությունները հիմնականում կատարվել են բարձր ժողովրդականություն ունեցող առաջնորդների հրահագով՝ հանուն ԺՈՂՈՎՐԴԻ և ԺՈՂՈՎՐԴԻ անունից:

Այդ դաժան դիկտատորները, բռնակալները, միապետերը, զինվորականները և քրմապետերը իրենց նույնացրել են ԺՈՂՈՎՐԴԻ հետ, ինքնահռչակվել ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐ, Աստծո ներկայացուցիչը երկրի վրա:

Ժամանակակից ժողովրդավարությունը քիչ առնչություն ունի անմիջական ժողովրդավարության հետ, քանի որ հիմնված է ներկայացուցչական ժողովրդավարության, ինստիտուցիոնալ համակարգի, սկզբունքների, արժեքների և իդեալների, զսպումների և հակակշիռների, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա, որոնք սահմանափակված են պարտականությունների և պատասխանատվության համարժեք չափաբաժնով:

Իրական ժողովրդավարություններում ժողովուրդը ձևավորում է իշխանություն, և գնում իր առօրյա կյանքով ապրելու, իսկ այդ իշխանությունը ֆիքսված ժամկետում հանձն է առնում իրականացնել իր նախընտրական խոստումները՝ հաջորդ ընտրություններում կրկին վստահություն հայցելու համար: Ժամանակակից ժողովրդավարություններում մարդիկ ենթարկվում են ինստիտուտներին և համակարգերին, այլ ոչ թե դրանք հարմարեցնում իրենց ճաշակին և քմահաճույքներին:

«Նոր Հայաստանի» իշխանական երիտասարդների պատկերացումները ժողովրդավարության մասին մնացել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից կարելի էր վերացնել մի ամբողջ ռասսա, էթնոս, ձևավորել անձի պաշտամունք և համազգային երկրպագման ծեսեր հորինել՝ «ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՐ» կերպարը շարքային մահկանացուների մտքում և հոգում վառ պահելու համար:

Սա խիստ վտանգավոր երևույթ է և Հայաստանի ժողովուրդը պետք է իր կոշտ դիրքորոշումն արտահայտի և խիստ գնահատական տա իշխանությունների անպատասխանատու վարքագծին՝ մերժելով արհեստական հանրաքվեն, ասելով. տվել ենք իշխանություն, գնա աշխատի, հաղթահարիր ներքին վախերդ ու բարդույթներդ, գտիր քո մեջ համարձակություն և իրագործիր որոշումներդ՝ առանց տեղի ու անտեղի «ժողովրդի» վրա հղում անելու»:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am