«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում. Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է». Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։

«Այն բացառիկ բանակցային ձևաչափ է, որտեղ առկա է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է հարաբերական կայունություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ հարցին։Ինչ վերաբերում է ԵՄ-ի գործոնին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական կառույցները կարող են ակտիվ աշխատել ղարաբաղյան գործընկերների հետ։

«Ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն, լինելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ջատագովը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համագործակցության ձևաչափ չունեն Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ասվում է, թե Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան։ Ես ասում եմ, ենթադրենք Ղարաբաղի կարգավիճակը հստակ չէ, բայց կա՞ որևէ կասկած Ղարաբաղում ապրող մարդկանց կարգավիճակի վերաբերյալ։ Որևէ մեկն ասում է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքի պաշտպանության և զարգացման հարցը չի՞ տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ես կարծում եմ, որ ԵՄ երկրները կարող են աջակցել այս պրոցեսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը ղարաբաղյան հարցի կարգավորման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ավելին, ժողովրդավարությունն է, որ բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը։

Հանդիպմանը ներկա Բեռլինում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, թե ինքը ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրական տուն, որի հնարավորությունն այսօր չունի։

«Գիտեք, կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականն ապրել են հայեր։ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների։ Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, ստատուս քվոն որ ունենք, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել և ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը։ Ոչ թե ուզեցել է կամ ուզում է ինչ-ր մեկին վատություն անել, տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։

«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է։ Մենք շարունակում ենք մնալ մեր տեղում»,-հավելեց վարչապետը։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am