«Հայաստանում գործող դատական համակարգը՝ ներառյալ Սահմանադրական դատարանը, ձևավորվել է հին քաղաքական պայմաններում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործող դատական համակարգը՝ ներառյալ Սահմանադրական դատարանը, ձևավորվել է հին քաղաքական պայմաններում։ Եվ այդ ոլորտում փոփոխություններն անհրաժետություն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ 2018 թվականին կայացած հեղափոխությունից հետո դատական համակարգում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այդ ճանապարհին Հայաստանն առաջնորդվել և շարունակում է առաջնորդվել ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով։

«Մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ, որպեսզի մեր փոփոխությունները չլինեն տարերային, արդյունքում համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս։ Մեր երկիրը տևական ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում։ Մեր խնդիրն է ստեղծել երաշխիքներ, որ երկրում իրապես լինի անկախ և անկողմնակալ դատական համակարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ պետք է սկսել դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Այդ համատեքստում նա կարևորեց ԵՄ-ի աջակցությունը, և շնորհակալություն հայտնեց աջակցելու պատրաստակամության համար։

Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունն, ըստ վարչապետի, այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանի շուրջ։

Նա ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է մի որոշում, որ ապրիլի 5-ին անցկացվի հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով։ Ըստ Ն. Փաշինյանի՝ նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ տեղի են ունեցել օրենսդրական մանիպուլյացիաներ։

«Արդյունքում մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չունենք։ Հարց՝ ե՞րբ կունենանք Սահմանադրությամբ նախատեսված դատարան, եթե մենք որևէ բան չփոխենք։ Եթե որևէ փոփոխություն չանենք, ապա կունենանք 2035 թվականին, որովհետև նախորդ իշխանության ներկայացուցիչները մանիպուլյացիաների արդյունքում ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը։ Այսինքն՝ 18 տարի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե նման իրավիճակն անընդունելի է, և հարցը դրվել է հանրաքվեի։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am