«Հայաստանում գործող դատական համակարգը՝ ներառյալ Սահմանադրական դատարանը, ձևավորվել է հին քաղաքական պայմաններում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործող դատական համակարգը՝ ներառյալ Սահմանադրական դատարանը, ձևավորվել է հին քաղաքական պայմաններում։ Եվ այդ ոլորտում փոփոխություններն անհրաժետություն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ 2018 թվականին կայացած հեղափոխությունից հետո դատական համակարգում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այդ ճանապարհին Հայաստանն առաջնորդվել և շարունակում է առաջնորդվել ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով։

«Մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ, որպեսզի մեր փոփոխությունները չլինեն տարերային, արդյունքում համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս։ Մեր երկիրը տևական ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում։ Մեր խնդիրն է ստեղծել երաշխիքներ, որ երկրում իրապես լինի անկախ և անկողմնակալ դատական համակարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ պետք է սկսել դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Այդ համատեքստում նա կարևորեց ԵՄ-ի աջակցությունը, և շնորհակալություն հայտնեց աջակցելու պատրաստակամության համար։

Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունն, ըստ վարչապետի, այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանի շուրջ։

Նա ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է մի որոշում, որ ապրիլի 5-ին անցկացվի հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով։ Ըստ Ն. Փաշինյանի՝ նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ տեղի են ունեցել օրենսդրական մանիպուլյացիաներ։

«Արդյունքում մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չունենք։ Հարց՝ ե՞րբ կունենանք Սահմանադրությամբ նախատեսված դատարան, եթե մենք որևէ բան չփոխենք։ Եթե որևէ փոփոխություն չանենք, ապա կունենանք 2035 թվականին, որովհետև նախորդ իշխանության ներկայացուցիչները մանիպուլյացիաների արդյունքում ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը։ Այսինքն՝ 18 տարի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե նման իրավիճակն անընդունելի է, և հարցը դրվել է հանրաքվեի։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան Վրաց-ադրբեջանական սահմանն էլ փակվեց. Կորոնավիրուսն արդեն Վրաստանում է, իսկ Ադրբեջանում դեռ լռում են «Հենց այնպես չեն ծեծում», ասում է Պուտինն ու անցնում հարձակման Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը և արդեն իր ղեկավարած իրավապահ մարմիններում է դավաճաններ հայտնաբերել․ Ավետիք Չալաբյան Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն Նիկոլ Փաշինյանի տագնապը. «ստրախովկա» են անում Ուզենաք էլ, չեք ձգի Հովիկ Աբրահամյանին հասնել Միայն ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ուղարկելով՝ հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը Փաշինյանի ելույթները համադրելիս տպավորություն է ստեղծվում, թե երկրում շուրջբոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից Hyundai-ի վարորդը հիվանդանոցում մահացել է Մանր ժուլիկություն, թե՞ անփութություն Թանկարժեք կցորդը Ռոբերտ Քոչարյանն անուն է տվել Հերթը Արթուր Վանեցյանի կադրերինն է Արամ Սարգսյանը տեսողության խնդիր ունի եւ ոչ միայն․․․ Էրդողանը հակառուսական հայտարարություններով Բաքվում է Սերժ Սարգսյան գնում է վա- բանկ. Քոչարյանը՝ թիրախում Պատասխան-սադրանք Կրկեսի վերածված Այո-ի քարոզարշավը Կողմնորոշվեք պարոնայք․ մարտահրավեր, թե ծաղրուծանակ Մարտի 1-ի զոհերն ու «Այո»-ի բրենդինգը․ 7or TV. տեսանյութ Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am «Երեկոյան Երևան»-ում տեղ գտած պաստառը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր. «Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերություն Հակահայկական արշավ՝ ռուսական մամուլում. Ի՞նչ է մտածում Փաշինյանը Արցախյան նոր «մտատանջանքներ» Բաքվից. Թուրք-ադրբեջանական ճնշումն ուժգնանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ից 29-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի միջազգային բաց առաջնությունը։Առաջիկա առաջնության մասին փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում կպատմեն միջոցառման նախաձեռնող, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Պարի հարավային միության նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոն Արսեն Աղամալյան... Փետրվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանահայերի ասամբլեա հ/կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ. հայության ջարդերը Բաքվից մինչև Սումգայիթ: Ինչ վտանգներ են ուրվագծվում Էրդողան-Ալիև հանդիպան համատեքստում: փետրվարի 27-ին, ժամը 12.00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին: Մամուլի ասուլիս բանախոսներն են - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սաֆյա Սարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Արցախում կայանալիք ընտրություններ, Արցախյան հիմնահարց: Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են բժիշկ, «Մեկմեկով» նախաձեռնության անդամ Արտակ Հովակիմյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` Առողջապահության նախարարության անգործությունը, Կորոնավիրուսի հետ կապված թերացումները, ոչ պատշաճ իրազեկում, կազմակերպչական ոչ ճիշտ կազմակերպում, կորոնավիրուսի աշխարհագրությունը: Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` ընթացող դատավարություն, պարգևավճարումներ, հերթական քաղաքական մանիպուլյացիա Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա` սորոսականների հերթական քայլերը եկեղեցու դեմ, թրանսփարենսի ինթերնեյշնլի աշխատանքները: Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Թեմա՝ Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունները և ադրբեջանական քարոզչության երկերեսանիությունը։ Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդիրը և ըմբշամարտի մարզչական խորհրդի կողմից հնչեցված մտքերի պատասխանները: