Ինչ կա Մերկելի մտքում Հայաստանի մասով. Նա կարող է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին: Սա եռօրյա աշխատանքային այց է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Բեռլինում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: Կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները նախատեսված են այսօր երեկոյան:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ պաշտոնական հանդիպումն է ունենում Եվրամիության առանցքային երկրներից մեկի` Գերմանիայի ղեկավարի հետ: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը նորից Բեռլինում էր` հանդիպելու Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերն էլ, իր հերթին, հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսին այցելեց Հայաստան:
Այսօրվա հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերկելը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով: Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Ավելի քան հիսուն տարի անցկացվող այս հավաքը աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու:

Մյունխեն է ժամանելու նաև Ադրբեջանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: Մերկելը արդյոք մտադրություն ունի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել գերմանական տանիքի ներքո՝ պարզ կդառնա ավելի ուշ:

ԵՄ անդամ պետություններից, քիչ թե շատ, կարելի է ասել, որ Գերմանիան ակտիվ է Հարավային Կովկասում: Հայաստանի դեպքում, առայժմ տնտեսական արդյունաբերական առումով, արդյունքներ չկան: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան ժամանեց 2018թ. օգոստոսին: Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր Գերմանիայի կանցլերը ժամանում Երևան: Մերկելի այցը Հայաստանը նշվեց, որ կարելի է «պատմական» անվանել, որովհետև շուրջ 27 տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ է կանցլերի մակարդակով այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցը, հիշեցնենք, տարածաշրջանային էր:

Հայ-գերմանական առևտուրը վերջին տարիներին կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Գերմանիան տարիներ շարունակ Հայաստանի համար եղել է որպես դոնոր երկիր՝ աջակցել է Հայաստանին բարեփոխումների, տնտեսական զարգացվածության և տարբեր բնագավառներում: Ըստ ամենայնի ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի այդ աջակցությունը։ Պաշտոնական Երևանն ակնկալում էր, որ Գերմանիան պետք է, որ ժամանակի ընթացքում ազդարարի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ընթացքում և որպես դրա շարունակություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը մաս է կազմում ՀՀ-ԵՄ համաձայնագրի:

Բայց պարզ է, որ քաղաքական իմաստով չենք կարող ասել, թե Գերմանիայի հետ ունենք նկատելի դինամիկ հարաբերություններ՝ ներդրումային առումով, թեև Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ավելի քան 150 ընկերություններ:

ՀՀ իշխանությունները «հեղափոխությունը» ներկայացնելով գործընկեր պետություններին, այդ թվում Գերմանիային, ակնկալում են ավելի խորը համագործակցություն: Փաշինյան-Մերկել նոր հանդիպումը ցույց կտա, թե որքանով են Գերմանիայի իշխանությունների համար Հայաստանի իշխանությունների ելույթներն ու հավաստիացումները լուրջ ընկալվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1979 անգամ
Լրահոս
Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am