Մասնակցե՞լ «թավշյա, ոչ բռնի» հանրաքվեին, թե՞ բոյկոտել` այս է խնդիրը

Ի՞նչն է «հոգեպես» ավելի ազնիվ և քաղաքականապես ավելի գրագետ. մասնակցե՞լ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին, քայլ անել` գնալ ընտրատեղամաս, մերժել Նիկոլին ու իր ստեղծած ամենաթողության, իրավական նիհիլիզմի, թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտին, «թավշյա, ոչ բռնի» ցինիզմին ու փարիսեցիությանը և ո՛չ ասել ստի և ատելության կուսակցությանը, թե՞ թքել այդ խեղկատակության վրա` հանգիստ նստել տանը և կողքի՛ց հետևել առանց կանոնների այդ խաղին։

Երկու դեպքում էլ` և մասնակցելով, և՛ չմասնակցելով «պետության դեմ ուղղված այդ հանցագործությանը» մարդիկ արտահայտելու են իրենց վերաբերմունքը «ժողովրդի հաշվին ժողովրդի կարծիքը հարցնելու» քողածածկույթի տակ նույն ժողովրդին, Հայաստանի վաղվա օրվան նետված այդ հանդուգն մարտահրավերին։

Ուրիշ բան, որ սա հնարավորություն է նախ և առաջ արտախորհրդարանական ընդդիմության համար` համագործակցության եզրեր գտնելու, համախմբվելու և համախմբելու հասարակության սթափ հատվածին պետականության, պետական ինտիտուտների վերջնական արժեզրկման դեմն առնելու գաղափարի շուրջ։ Այդ առումով, խորհրդարանից դուրս գործող հին ու նոր ուժերը (խորհրդարանական ընդդիմություն աշխատող ԲՀԿ-ից ու «Լուսավոր Հայաստանից», ինչպես տեսնում ենք, հույս չկա) մտածելու տեղ ունեն` օգտագործե՞լ այդ շանսը, թե՞ սպասել ավելի լավ ժամանակների։

Ի վերջո, «Ոչ»-ի շտաբ ստեղծելու և ակտիվ քարոզարշավ վարելու`մարզից մարզ, գյուղից գյուղ, փողոցից փողոց, տնից տուն գնալու համար միայն ցանկությունը քիչ է. անհրաժեշտ են ոչ միայն մարդկային և կազմակերպական, այլև ֆինանսական որոշակի ռեսուրսներ, որոնք հիմա «կենտրոնացած են 2 ոչ լրիվ տարում «թրփոշացած» թավշյա տզրուկների ու մի գիշերում «խոշոր սեփականատերեր» դարձած նախկին օրիգարխների ձեռքում։

«Ժողովրդի» վարչահրամայապետն Աժ ամբիոնից պարզ ասաց. «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր»։ Սպառնալիքը տեղ հասավ` խորհրդարանական ընդդիմությունը օդում որսաց «գնդակը», ծանրութեթև արեց «Ոչ»-ի արշավին միանալու ռիսկերը և որոշեց հետևել Նիկոլի մոտ անգլիական թագուհի աշխատող Արմեն Սարգսյանի օրինակին` ձեռքերը լվաց, մի կողմ կանգնեց`ասելով, որ չի ուզում անշառ գլուխը շառի տակ դնել` միանալ «Ոչ»-ի քարոզչությանը։

Ի դեպ, չկա որևէ երաշխիք, թե Փաշինյանը չի օգտագործի Մուկուչյանի «նկարչական» տաղանդն իր ուզած թվերը կրակելու` անհրաժեշտ մոտ 650 հազար և ավելի ձայները «խփելու» համար։ Իսկ որ դրա «հանրային պահանջը» կա` երկու կարծիք չի կարող լինել։ Իզուր չէ, որ դասական երաժշտության համերգի կեսից լայվ մտավ ու մի փոր հացի համար հայրենիքից թռած ՀՀ քաղաքացիներին «էստի համեցեք» արեց` հորդորեց գալ և մասնակցել իրենց բաժին «ընտրական հեղափոխությանը»։

Մեր փոքրիկ ֆյուրերի մտահոգություններն այսքանով չեն սպառվում։ Կա նաև միջազգային հանրությանը թեկուզ ուշացումով` հետին թվով սիրաշահելու խնդիրը։

Վենետիկի հանձնաժողովի նախագահի, ԵԽԽՎ համազեկուցողների և ԵԺԿ-ի հայտարարությունները հուշում են, որ միջազգային հանրությունը հակված չէ ընդունելու ակնհայտ հակասահմանադրական, հակաիրավական այս «գործընթացի» լեգիտիմությունը։ Սա է պատճառը, որ ԱԺ խոսնակ Արարատի «դիվանագիտական շփումները» քիչ համարելով`մի հատ էլ ի՛նքը ընդունելություն կազմակերպեց ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպանների համար և փորձեց համոզել, որ մատների արանքով նայեն թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով խնդրահարույց, ծայրաստիճան խոցելի և պարզապես արկածախնդիր «կրեատիվ նախաձեռնությանը»։

Եթե արտախորհրդարանական ուժերն իրենց մասնակցությամբ չլեգիտիմացնեն Սահմանադրական դատարանի և Սահմանադրության դեմ ուղղված այս «ահաբեկչական գործողությունը», Նիկոլն ու իր արբանյակները` «Հանրապետությունը» և ՀԱԿ-ը, որ շտապեցին զինվորագրվել «Այո»-ի քարոզչությանը, խաղից դուրս վիճակում կհայտնվեն։

Եվ դեռ հարց է` եթե հաջողեն գոլ խփել հակառակորդի անպաշտպան դարպասը, «միջազգային արբիտրը» կգրանցի՞ «հաղթանակը», թե՞ անվավեր կճանաչի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 913 անգամ
Լրահոս
Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am