Նիկոլ Փաշինյանի «ներդրումային փուչիկը». ինչպես է «թաղվում» Հանրապետության հրապարակի հերթական շենքի վաճառքը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակը վերածվում է «գերեզմանի»: hayeli.am Պոտենցիալ ներդրողի ի սպառ բացակայության պատճառով՝ Տրանսպորտի նախարարության արդեն նախկին շենք տեղափոխվում են ոչ միայն առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի մի մասը, այլև այնտեղ է պատրաստվում տեղափոխվել վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ը, որը հանրության շրջանում հայտնի է նաև «ֆեյքերի» ՊՈԱԿ:
Ուշագրավ է, որ երկրում տեղի ունեցող օպտիմալացման գործընթացներին զուգահեռ, մասնավորապես փակվում են մի շարք ծննդատներ, կրթական օջախներ, տեսնում ենք, որ օր օրի ընդլայնվում են Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառույցները: