Ի՞նչ կանի Գևորգ Պետրոսյանը, եթե Ծառուկյանն ասի.«Գևորգ ջան, ցավդ տանեմ, պետք է «այո» քվեարկես (video)
Լրագրողները Գեւորգ Պետրոսյանին հարց ուղղեցին՝ եթե Գագիկ Ծառուկյանն ասի՝ Գեւորգ ջան, ցավդ տանեմ, պետք է «այո» քվեարկես, չե՞ք քվեարկի: Ի պատասխան նա ասաց. «Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակներով դիմի իր կուսակից ընկերներին: Եթե Գագիկ ծառուկյանն ասի՝ ավելի վտանգավոր բան արա՝ կանեմ, որովհետեւ մենք ընկերներ ենք, ինքն իմ ավագ եղբայրն է: Իր ասածը շատ հարցերում ինձ համար անբեկանելի է, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք վերաբերվի, եթե որեւէ կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի հատ-հատ կուսակցականներին ու ասի՝ ցավդ տանեմ, այսպես արա»:
Մանրամասները՝ տեսանյութում.