Դավիթ Խաժակյանը թող շարունակի Նիկոլ Փաշինյանին դեմ հոլովակներում նկարվել, ինձ էլ չփորձի կապել այլ ուժերի հետ.Ալեն Սիմոնյան (video)
Ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, որ Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է հանդիսանում, «Ադեկվադների» կողմից տեսանյութերում է նկարահանվում, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Մանրամասները՝ տեսանյութում.